Աշխարհի առաջնության առաջին մրցախաղը

Աշխարհի առաջնության առաջին մրցախաղը տեղի է ունեցել 1886 թվականի հունվարի 11-ից մինչև մարտի 29-ը։ Ստեյնիցը Ցուկերտոտին հրավիրեց մրցախաղի, որի հաղթողը կդառնար աշխարհի չեմպիոն։ 1885թ․ դեկտեմբերի 13-ին Ցուկերտոտը Նյու-Յորքում վերջացրեց բանակցությունները և երկու շաբաթ անց հակառակորդները ստորագրեցին պայմանագիրը։ <<Այսօր՝ 1885թ․ դեկտեմբերի 29-ին, Վիլհելմ Ստեյնիցը և Յոհան Ցուկերտոտը տվեցին իրենց համաձայնությունները, որ նրանց հաղթողը դառնալու է աշխարհի չեպիոն>>։ Յուրաքանչյուրին տրվել էր 2000 դոլար։

Կանոնակարգ

Կանոնակարգը՝ շաբաթվա ընթացքում խաղալու էին երեք պարտիա՝ 30 քայլի համար երկու ժամ։ 9:9 հաշվի դեպքում մրցախաղը համարվում էր ոչ-ոքի։ Պատմական իրադարձությունը տեղի ունեցաավ հունվարի 11-ին, օրական երկու ժամ։Դահլիճում, որտեղ պետք է խաղային, պատին ամրացրել էին տախտակ հանդիսատեսների համար։

Մրցամարտի ընթացք

Առաջին պարտիան ավարտվեց Ստեյնիցի հաղթանակով։ Հաջորդ չորս պարտիաներում ուժեղ գտնվեց Ցուկերտոտը։ Հետո խաղացողները մեկնեցին Սենթ-Լուիս, որտեղ շարունակաեցին իրենց մրցախաղը։ Նոր փուլի առաջին խաղը Ստեյնիցը սկսեց հաղթանակով։ Լրագրողները գրում էին, որ Ցուկերտոտը արագ էր խաղում՝ պարտիայի ժամանակ ծախսելով մեկ ժամից քիչ։

Նոր-Օրլեանում ավարտվեց մրցախաղը։ Այստեղ խաղացին 12 պարտիա և միայն մեկ պարտիա հաջողվեց Ցուկերտոտին հաղթել։

Կոմբինացիոն խաղի դեմ Ստեյնիցը խաղում էր բարձր որակի դիրքային խաղ և ցույց էր տալի հիանալի պաշտպանություն։ Ցուկերտոտը չէր կարողանում ավելացներ ճնշումը և պարտվում էր։ Երկու ամիս տևած պայքարը ավարտվեց Ստեյնիցի հաղթանակով, ով էլ հռչակվեց աշխարհի առաջին չեմպիոն (+10, -5, =5):

Գոռ Հարությունյան