Երեք ոչ-ոքի չեմպիոնական մրցամարտում

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու հավակնորդ Յան Նեպոմնյաշին մրցամարտը սկսեցին ոչ-ոքիով։ Նեպոմնյաշին սկզբնախաղում զինվոր շահեց, սակայն ընկավ ուժեղ ճնշման տակ և ստիպված եղավ հավասարեցնել դիրքը ճշգրիտ քայլերով։

Առաջին անգամ մրցակիցները միմյանց դեմ խաղացին 2002 թվականին Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնության ժամանակ։ Ընդհանուր ստանդարտ շախմատում խաղացել են 14 պարտիա, որոնցում մեծ առավելություն ունի Նեպոմնյաշին՝ +4-1=9.

Առաջին պարտիա

Ոչ-ոքին դժվար թե որևէ մեկին զարմացրեց, հաշվի առնելով, որ 2018 թվականի մրցամարտի բոլոր խաղերն են այդպես ավարտվել։

Սկզբնախաղը ցույց տվեց կողմերի լավ պատրաստվածության մասին, ովքեր ակտիվորեն օգտագործել են ժամանակակից համակարգչային ծրագրերը։

Խաղից 15 րոպե շուտ եկած Նեպոմնյաշին սկսեց 1.e4 քայլով և ընտրեց Իսպանական պարտիան։ Կարլսենը հրաժարվեց Բեռլինյան տարբերակից և խաղաց ավելի ակտիվ։

Երկու շախմատիստն էլ շատ արագ էին խաղում մինչև 16-րդ քայլը, նեռարյալ 14.Աf1 Նfb8 տարօրինակ քայլերը։

Պարտիան վերլուծում է Սեմ Շենկլենդը (2708)

Երկրորդ պարտիա

Երկրորդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի։ Կարլսենը ստացավ սկզբնախաղային առավելություն, գրոհ սկսեց, սակայն սխալվեց և մնաց առանց որակի։ Այնուամենայնիվ, սպիտակների սպառնալիքները շատ վտանգավոր էին։ Նեպոմնյաշին վերադարձրեց նյութական ձեռքբերումներն ու խաղը տեղափոխեց հավասար վերջնախաղ։

Երրորդ պարիտա

Երրորդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի։ Մրցակիցները կրկնեցին առաջին պարտիայի 7 քայլերը։

Կարլսենը առաջին անգամ երկար մտածեց 16-րդ քայլին, երբ փղով նահանջեց c8: Ինչպես պարզվեց, չեմպիոնի նպատակն էր փղին բերել e6, որտեղ նա կսահմանափակի մրցակցի փղի ակտիվությունը և կօգնի անցկացնել …d6-d5։

23.e5 քայլից հետո դիրքը կտրուկ սրվեց։

Արտյոմ Սուքիասյան