Ինչից խուսափել պարտիայի ընթացքում

Շախմատը հիմնված է որոշակի սկզբունքների վրա, որոնք նշանակալիորեն կարող են պարզեցնել ձեր գործը` որպես շախմատիստ: Ներկայացնել այն կետերը, որոնցից անհրաժեշտ է խուսափել: Դրանցից յուրաքանչյուրը ժամանակին քննվել է և ճիշտ կիրառության դեպքում կարող է փրկել ձեր շատ խաղեր և վարկանիշային կետեր:

Խուսափե՛ք ձեր արքայի հարևանությամբ գտնվող զինվորներին առաջ տանելուց

Արքային պաշտպանող զինվորներին առաջ տանելը այնքան էլ լավ միտք չէ, քանի որ արքան դառնում է ավելի խոցելի: Շատ հեշտ է քայքայել արքայական թևի զինվորների կառուցվածքը և անհնար է դա վերականգնել: Խաղի ժամանակ հաճախ կարող եք գայթակղվել շարժելու ձեր զինվորները հակառակորդի խաղաքարերը բռնելու համար, սակայն անհրաժեշտ է ճիշտ գնահատել դիրքը և հասկանալ` արդյոք դա այդքան կարևոր է: Եթե ոչ, ապա խուսափեք նմանատիպ քայլերից:
Մի՛ ծանրաբեռնեք ձեր խաղաքարերը

Ծանրաբեռնված են համարվում այն խաղաքարերը, որոնք կատարում են մեկից ավելի առաջադրանք: Այս տերմինը հիմնականում վերագրվում է այն խաղաքարերին, որոնք միաժամանակ պաշտպանում են մեկից ավելի խաղաքար: Այս փաստը կարող է հանգեցնել նյութական կորուստների տակտիկական հարվածների պատճառով:
Խուսափե՛ք չնախատեսված շախերից

«Շախը» շախմատում ամենաստիպողական քայլն է համարվում: Եթե ձեր արքան գտնվում է շախային դիրքում, ձեր առաջնային նպատակը պետք է լինի հետաձգել ձեր բոլոր ծրագրերը և անվտանգ դաշտ տեղափոխել արքային: Հաճախ չնախատեսված շախերը կարող են հանգեցնել այլ տակտիկական քայլերի, օրինակ` կրկնակի հարվածի: Խնդիրներից զերծ մնալու համար անհրաժեշտ է անվտանգ պահել արքային` խուսափելով պատահական շախերից:
 Խուսափե՛ք ինքնաբուխ զոհաբերություններից

Լավ հաշվարկված զոհաբերությունը կարող է ձեզ հաղթանակ պարգևել, մինչ վատ հաշվարկվածը ամենայն հավանականությամբ ձեզ կտանի դեպի պարտություն: Ցավոք, երկրորդ տեսակի զոհաբերություններն ավելի հաճախ են պատահում սիրողական շախմատում: Պետք է ամենայն ուշադրությամբ հաշվարկեք բոլոր զոհաբերությունները ոչ թե մեկ, այլ գոնե երկու անգամ: Լավ է լինել ապահովված, քան պարտված:

Հետևիր խորհուրդների պարտիայի համար

Արտյոմ Սուքիասյան