Մեծերի խոսքեր շախմատի մասին

Սկզբնախաղի հիմնական խնդիրն է ստանալ խաղային միջնախաղ։
Եթե հակառակորդը հասկացել է, որ Դուք խաղում եք Ձեզ անծանոթ տարբերակով, ապա կատարեք ողջամիտ և զարգացնող քայլեր։
Եթե մենք կարողանայինք տեսնել, թե ինչ է կատարվում շախմատիստի գլխում, ապա կհայտնաբերեինք զգազմունքների, ֆիգուրների, գաղափարների, էմոցիաների և կրքերի մի ամբողջ աշխարհ։
Այն մարդը, ով ընդունակ է ետադարձ քայլ անել շախմատում, կարող է նաև դատարկել ձեր գրպանները։
Շախմատային վարպետը պետք է ունենա 4 հատկություն՝ քաջություն, մարդասպանի բնազդ, դիմացկունություն և համարձակություն։
Բոլոր սխալներն արդեն գտնվում են շախմատի տախտակի վրա և սպասում են իրենց իրագործմանը։
Դուք միշտ սովորում եք ինչ-որ բան, երբ պարտվում եք, քանի որ ուշադիր եք խաղալիս և ինքներդ ձեզ հարցնում եք՝ ինչու՞։
Հայրս շատ լավ գիտի ինձ․ նա միշտ եղել է իմ ամենալավ խորհրդատուն։ Մենք շատ ենք զրուցում ամենատարբեր թեմաներով։ Մինչև հիմա էլ շատ բան ունեմ սովորելու հորիցս։ Նրանից առաջին հերթին ժառանգել եմ հայրենասիրության բարձր զգացումը։
Երեք-չորս տարեկան էի, տեսնում էի՝ ինչպես է հայրս՝ Արտյոմը, ընկերների հետ շախմատ խաղում մեր տանը։ Մի անգամ ընկերոջ փոխարեն փոխատեղումը ես արեցի, և հայրս հասկացավ, որ, չնայած փոքր եմ, բայց ուշադիր եմ և արդեն ինչ-որ բան հասկանում եմ շախմատից։ Հայրս արդեն սկսեց աշխատել ինձ հետ։ Նա առաջին կարգ ուներ, բայց թողեց իր մասնակցությունը մրցումներին, երբ համոզվեց, որ ես արդեն գտել եմ իմ ճանապարհը։
Ընկերական շրջապատից ես դժվարությամբ էի կտրվում։ Չէի կարողանում մի տեղ հանգիստ նստել։ Դա ինձ շատ-շատ խանգարեց շախմատային կյանքում, բայց ընդհանրապես ես դժգոհ չեմ իմ կյանքից։