Կմնա՞, արդյոք, այս կամ այն շախմատիստը պատմության մեջ կախված է ոչ միայն նրա հաջողություններից, այլև ստեղծագործությունից: Ինձ համար. օրինակ նշանակություն չունի շախմատիստը եղե՞լ է, թե՞ չի եղել աշխարհի չեմպիոն: Գլխավորն այն է, որ նա իրենից հետո թողնի սքանչելի պարտիաներ:
Մեծերի խոսքեր շախմատի մասին
Մի՞ թե հետաքրքիր չէ դիտել, թե ինչպես համբերատար և քաջարի շախմատիստը դիմանում է երկարատև ճնշմանը, քայլում է անդունդի եզրով, որպեսզի վերջիվերջո պատվով դուրս գա ճգնաժամային դիրքից:
Իմ սիրտը միշտ լցվում է ուրախությամբ, երբ աչքերիս առջև հառնում է մի հոյակապ շախմատային կտավ, որտեղ քրտնաջան ստրատեգիական աշխատանքը.ենթարկվելով շախմատային տրամաբանության կանոններին. պսակվում է պարտիան օրինական վախճանի հանգեցնող տակտիկական հարվածով:
Երբ ցուցադրում ես պարտիան ամեն ինչ թվում է հեշտ, հասարակ և հասկանալի: Իսկ մրցաշարային պարտիայում յուրաքանչյուր քայլ պահանջում է հսկայական լարվածություն, ուժերի և ժամանակի զգալի ծախսեր
Շախմատը միավորում է խաղ, արվեստ և գիտություն: Նա, ով կկարողանա իր մեջ համատեղել մարզիկի. արտիստի և գիտնականի ունակությունները, անպարտելի կլինի:
Ի՞նչն է ավելի լավ. գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը: Ամենալավը հաղթելն է:
Գուցե պաշտպանվել ես ավելի եմ սիրում, քան հարձակվել, բայց ո՞վ է ապացուցել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր և համարձակ գործ է, քան գրոհը:
Յուրաքանչյուր գրոսմայստեր բավականին բարդ անհատականություն է, որի մասին եղած պատկերացումը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Տալը միայն զոհաբերություն չէ, Ֆիշերը՝ Էլեկտրոնային մեքենա ,իսկ Պետրոսյանը ՝ զգուշություն:
Պետք է սովորել ոչ միայն պարտիաները վարել դիրքային ոճով, այլև ձգտել գրոհի՝ թեկուզև կապված վտանգելու հետ: Քանզի քաջերինն է աշխարհը:
Թեև խաղաոճով, խաղի հանդեպ վերաբերմունքով, վերջապես արդյունքներով ինձ դժվար է դասել շախմատային արվեստի քրմերի թվին, ես, այնուամենայնիվ, շախմատն առաջին հերթին արվեստ եմ համարում: Հենց այդ հատկությունն է այդքան շատ մարդկանց գրավում դեպի մեր խաղի երկրպագուների շարքերը: