ԱՄՆ-ում առաջին անգամ մրցաշար անցկացվել է 1857թվականին Նյու-Յորքում։
Հետաքրքիր փաստեր շախմատի մասին
Չինաստանի կայսր Սույ Վեն Դին մահապատժի է ենթարկել երկու օտարերկրյա շախմատիստի, լսելով, թե ինչպես են իրենք խաղաքարերից մեկին անվանում <<կայսր>>։ Նրան զայրացրել էր այն փաստը, որ այսպիսի երկրի ղեկավարի կոչումով անվանում են հասարակ խաղի խաղաքար։
Իր առաջին քայլում զինվորը մեկի փոխարեն երկու դաշտ առաջ շարժել առաջարկվել է Իսպանիայում 1280 թվականին։
Շախմատ = Պատերազմ — Սպանություն
Ներկայիս Ադրբեջանի հավաքականի մարզիչ Էլտաթջ Սաֆարլիին փոքր տարիքում ներկայացնում են աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկուն։
—Իր տարիքում Էլտաթջը հաղթել է Ադրբեջանի, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում։
-Իսկ Մարսի առաջնությունում? –հարցրեց Սպասսկին։
Զիգբերտ Տարրաշը 6 տարեկանում իր ուսուցչին է բերել ամբողջությամբ գրված թուղթ, որպեսզի ապացուցի, որ կարողանանում է գրել։
— Բայց ես չեմ հասկանում այստեղի գրածը,-ասաց ուսուցիչը։
-Ամեն ինչ պարզ է,-ասաց երեխան,-այստեղ գրված է Իսպանական պարտիայի տարբերակներից մեկը։
Առաջին միջազգային մրցաշարը տեղի է ունեցել 1585 թվականին Իսպանիայում։
16-րդ դարի իտալիացի շախմատիստ Լորենցո Բուսանդոն մեծ հարստություն է դիզել շախմատային մրցաշարեր և մատչեր կազմակերպելով ու նրանցում հանդես գալով։
Ամենաերկար պարտիան խաղացվել է 1989թ․ Բելգրադում և տևել է 20 ժամ 15 րոպե: Ընդհանուր առմամբ կատարվել է 269 քայլ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի։ Նշենք, որ այն ժամանակ դեռ չեր գործում 50 քայլի կանոնը։
Ամենաերկար մտածելու ռեկորդը պատկանում է բրազիլացի Ֆրանսիսկո Տրոիսին․ նա մեկ քայլի վրա ծախսել է 2 ժամ 20 րոպե։