Հետաքրքիր փաստեր շախմատի մասին

«Շախմատ» արտահայտությունը առաջացել է պարսկական «շախ» և «մատ» բառերից, որը թարգմանվում է որպես «արքան մահացավ», չնայած ավելի ճշգրիտ թարգմանությունն է «արքան ծուղակում է» կամ «արքան չի կարող փախչել»։

Շախմատը հաճախ է բժիշկների կողմից խորհուրդ տրվում որպես հիշողության լավացման էֆեկտիվ միջոց։ Այս խաղը նաև մարզում է ուղեղը բարդ տրամաբանական խնդիրների լուծման շնորհիվ, այդ պատճառով էլ շախմատը խորհուրդ է տրվում որպես Ալցգեյմերի հիվանդության դեպ պայքարի միջոց։

1561 թվականին իսպանացի հոգևորական Ռուի Լոպես դե Սեգուրան գրել է <<շախմատային խաղի ստեղծարարության և արվեսի մասին>> գիրքը, որը դարձավ այս խաղի առաջին լուրջ ուսումնասիրությունը։ Ռուի Լոպեսի անվան հետ է կապված նաև Իսպանական պարտիայի ստեղծումը, քանի որ իր աշխատություններում նա մեծ ուշադրություն էր դարձնում հենց այս սկզբնախաղին։

Անգլերենով տպագրված երկրորդ գիրքը շախմատի մասին էր։ Առաջինը պատմում էր Տրոյայի պատերազմի մասին։

Էմանուիլ Լասկերը բոլորից երկար է մնացել աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։Նա անպարտելի էր 26 տարվա և 337 օրվա ընթացքում՝ 1894-1921 թվականներին։

Մեզ հասած ամենահին շախմատային կոմպլեկտը գտնվել է Հյուսիսային Շոնտլանդիայի Լյուիս կղզում։ Այն պատրաստվել է XII դարում, ամենայն հավանականությամբ Իսլանդիայում կամ Նորվեգիայում։ Այս կոմպլեկտի բնօրինակը նմուշ է եղել <<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>> ֆիլմի կախարդական շախմատի համար։

Առաջին մեքենան, որ կարողացել է հաղթել աշխարհի չեմպիոնին, եղել է «Deep Blue»-ն։ Մատչը տեղի ունեցել 1997 թվականին և ավարտվել 3,5-2,5 հաշվով։ Նշենք, որ դրանից մեկ տարի առաջ Կասպարովը հաղթել է 4-2 հաշվով։

Ամենահին գրառված խաղը մեզ է հասել մ․թ․900 թվականից, այն տեղի է ունեցել բաղդադացի պատմաբանի և իր աշակերտի միջև։

Իսկզբանե թագուհին կարող էր քայլել միայն մեկ քայլ, այնուհետև կարողացավ քայլել երկու քայլ։ Այդպես շարունակվում էր այնքան, մմնչև Իսպանիայի թագուհի Իզաբելլան չհրամայեց թագուհին դարձնել ամենաուժեղ խաղաքարը։

«Տիեզերք—Երկիր» առաջին պարտիան խաղացվել է 1970 թվականի հունիսի 9-ին Սույուզ-9 տիեզերանավի անձնակազմի և Երկիր մոլորակի վրայի տիեզերագնացների պատրաստման կենտրոնի ներկայացուցիչների միջև։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի։