Շախմատային առաջին ծրագիրը գրել է գիտնական Ալան Թյուրինգը 1951 թվականին։ Քանի որ այն ժամանակ չկար համակարգիչ, որը կկարողանար մշակել այդ ծրագիրը, փորձնական խաղի համար Թյուրինգը ինքնուրույն էր կատարում բոլոր ալգորիթմները։ Յուրաքանչյուր քայլի համար իրեն անհրաժեշտ էր մի քանի րոպե։
Հետաքրքիր փաստեր շախմատի մասին
Ամենաշատ խաղաքար <<ուտելու>> ռեկորդը պատկանում է թագուհուն, այն մի խաղի ընթացքում <<կերել է>> հակառակորդի 11 խաղաքար։
Շախմատային ժամերը սկսեցին օգտագործել 1852 թվականից, երբ նախորդ տարվա ընթացքում երկու գրոսմաստերներ քնեցին տախտակի առջև խաղի չափազանց երկար լինելու պատճառով։
Յուրաքանչյուր կողմից երկուական քայլ կատարելու համար կա 1 000 000-ից ավել տարբերակ, երեք քայլի դեպքում այդ թիվը գերազանցում է 9 000 000, և ամեն հաջորդ քայլից հետո այն կտրուկ աճում է։
Չկրկնվող շախմատային պարտիաների քանակը ավելին է քան 10-ի 120 աստիճանը։
Տեսականորեն ամենաերկար շախմատային պարտիան կարող է տևել 5 949 քայլ։
Ժամանակակից շախմատային ժամի նախատիպը ստեղծվել է 1883 թվականին Թոմաս Ուիլսոնի կողմից։ Ներկայիս ժամացույցների սկսեցին նմավել 1900 թվականից, երբ ստեղծվեց երկու ժամացույցների միավորման մեխանիզմը։
Առաջին անգամ որպես շախմատային ժամ օգտագործվել է ավազե ժամացույցը։
Ծալվող շախմատի տախտակը ստեղծվել է 1125 թվականին հոգևորական-շախմատիստի կողմից։ Այն ժամանակներում եկեղեցին թույլ չէր տալիս հոգևորականներին շախմատ խաղալ, իսկ շախմատի տախտակը ծալած վիճակում շատ էր նմանվում սովորական գրքի, և գրադարանում այն հայտնաբերելը գրեթե անհնար էր դառնում։
1972 թվականին Ֆիշեր-Սպասսկի մրցախաղի ժամանակ սովետական կողմը կասկածում էր Ֆիշերին տարբեր էլեկտրոնային սարքավորումների և քիմիական նյութերի օգտագործման մեջ, ինչը կարող էր սովետական շախմատիստին հավասարակշռությունից դուրս հանե։ Սպասսկու աթոռը շուրջօրյա հսկողության տակ էր, իսկ յուրաքանչյուր խաղից հետո ուղարկվում էր լաբորատորիա, բայց այնտեղ ոչ մի արտասովոր բան չի հայտնաբերվել։