Հայտնի է պարտիա, որտեղ ոչ մի խաղաքար խաղատախտակից չի հեռացվել ամբողջ պարտիայի ընթացքում։ Խաղը տևել է 94 քայլ։
Հետաքրքիր փաստեր շախմատի մասին
Ամենաշատ խաղաքարերի քանակը, որոնք վերցվել են մեկ դաշտի վրա, 15 է, այդ դաշտը անվանել են <<սև խոռոչ>>։
Շախմատային «գամբիտ» տերմինը առաջացել է իտալերեն «dare il gambetto» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «ոտք պահել»։
Շաշկին շախմատից ավելի հին խաղ է։
Միջնադարում ապագա ասպետները ուսուցանվում էին յոթ արվեստի, որոնք կոչվում էին <<յոթ ասպետական առաքինություն։ Դրանք էին․ սուսերամարտ, բազեների որս, սրտի թագուհու համար բանաստեղծությունների գրել, նիզակով կռվելու ունակություն, ձիավարություն և շախմատ խաղալ։
Բազմաթիվ մեծեր սիրում էին շախմատը։ Նրանց թվում էն Կառլ Մեծը, Սպինոզան, կարդիանլ Ռիշելյեն, Պուշկինը, Ստեֆան Ցվեյգը, Տոլստոյը, Տուրգենևը, Թամերլան։ Ըստ լեգենդներից մեկի, Գվինեվրան Լանսելոտին հրապուրել է հենց շախմատային պարտիայի ընթացքում։
Հասարակությունում խաղացողի ունեցած դիրքը հաճախ ազդում էր խաղաոճի վրա։ Օրինակ, Նապոլեոնը կամ Կառլ XII կարծում էին, որ արքայի համար խայտառակություն է թաքնվելը, ուստի իրենք երբեք փոխատեղում չէին կատարում։ Կառլը այդ պատճառը խայտառակ պարտություններ էր կրում։
Հին Հնդկաստանում շախմատ խաղում էին մատների վրա, ուղղակի կտրում էին պարտվողի մատը։
Հդնիկ ռաջա Ակբարը, որն ապրում էր XIX դարում, սիրում էր իր այգում հավաքել մի քանի տասնյակ պարուհու և բարձրանալ մարմարե աշտարակի վրա, որտեղից ամեն ինչ լավ էր երևում։ Այդպես նա շախմատ էր խաղում, որտեղ խաղաքարերի դերում պարուհիներն էին։ Ընթացքում խաղատախտակից հեռացված <<խաղաքարերը>> նա բաց էր թողնում։
Թուրք սուլթաններից մեկը շախմատ խաղալու ընթացքում սովորություն ուներ բոբիկ ոտքը բազմոցին տրորել։ Դա էլ իրեն սպանեց, նրան թունավորեցին այդ վայրին մահացու թույն քսելով։