2005 թվականին Հակոբյանին ձերբակալել էին Դուբայի օդանավակայանում՝ իրեն շփոթելով մեկ այլ Վլադիմիր Հակոբյանի հետ, ով մեղադրվում էր մարդասպանության մեջ։ Շուտով շախմատիստին բաց թողեցին, բայց դրա պատճառով նա ուշացավ 7-րդ Դուբայ օփեն մրցաշարից, որտեղ վարկանիշային ֆավորիտ կլիներ։
Հետաքրքիր փաստեր շախմատի մասին
1770 թվականին հունգարացի գյուտարար Վոլֆգան ֆոն Կեմպելենը ստեղծեց շախմատային մեքենա։ Այն իրենից ներկայացնում էր մարդու կերպար, որը նստած էր հսկայական փայտե պահարանի ետևում։ Պահարանի դռները բացվում էին, և կարելի էր դիտել մեխանիզմները։ Մեխանիկական ձեռքը շարժվում էր տախտակի վրայով և հաղթում այնպիսի հանրահայտ մրցակիցների, ինչիպիսիք են Նապոլեոն Բոնապարտը և Բենջամին Ֆրանկլինը։ Ինչպես պարզվեց տարիներ անց, դա մեքենա չէր։ Նրա ներսում գտնվում էր ուժեղ շախմատիստ, որն էլ շարժում էր մեխանիզմները, իսկ պահարանի դռները բացելիս ուղակի թաքնվում էր։
Խուան Անտոնիո Սամարանչայի հրամանով 1997 թվականին բելգիական համալսարաններից մեկը հետազոտություն անցկացրեց։ Դրանից երևում էր, որ շախմատը սթրեսային ազդեցության տեսանկյունից չափազանց բարդ խաղ է։ Շախմատով զբաղվողը պետք է լինի ֆիզիկապես շատ դիմացկում և ունենա ամուր նյարդային համակարգ։ Ասում են, որ հենց շախմատ խաղալու ընթացքում են մահացել Իվան Ահեղը և Բելգիայի թագուհի Մարիա Հենրիետտա Աննան։
Կենդանի շախմատը միայն Ջոան Ռոուլինգի գրքում չի հանդիպել։ Իսպանացի ինկվիզիտոր Պեդրո Արբուէսը կիրառում էր մահապատժի հետևյալ տարբերակը․ երկու կույր վանական շախմատ էին խաղում, որտեղ խաղաքարերի դերում դատապարտյալներն էին։ Երբ խաղացողներից մեկը որևէ խաղաքար էր վերցնում, համապատասխան մարդուն սպանում էին շախմատե դաշտի վրա։
1966 թվականից սկսած հուլիսի 20-ը համարվում է շախմատի միջազգային օր։ 1924 թվականի հենց այդ օրն էլ ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան։ Հենց ֆեդերացիան էլ առաջարկել է այդպիսի տոն մտցնել օրացույցի մեջ։ Այն նշում են աշխարհի 178 երկրում։ Նույնիսկ բանտերում այդ օրը դատապարտյալների համար մրցաշարեր են կազմակերպվում։
Շախմատում հնարավոր դիրքերի քանակը մոտավորապես հավասար է 10-ի 43 աստիճան։
Ամենաերիտասարդ տարիքում աշխարհի չեմպիոն է դարձել Գարրի Կասպարովը։ 1985 թվականին նա հաղթել է Անատոլի Կարպովին 22 տարեկան և 210 օրական հասակում։ Նա մինչև այժմ համարվում է պատմության մեծագույն շախմատիստ։
Տեսականորեն սևերը ավելի արագ կարող են մատ հայտարարել, քան սպիտակները։ Սևերը կարող են դա անել արդեն երկրորդ քայլին, մինչդեռ սպիտակներին անհրաժեշտ է երեք քայլ։ Այդպիսի մատը կոչվում է <<հիմար մատ>>։
Երկու կողմից առաջին չորս քայլ կատարելու հնարավոր քանակը հավասար է 318 979 564 000.
Շախերի ամենաերկար գրանցված շարքը կազմված է 74 անընդմեջ շախից։ Մեկ պարտիայում ամենաշատ գրանցված շախերի քանակը 114 է, ընդ որում, 98-ը արվել են մեկ կողմից։