Հայտնի գրոսմայստերից մեկը դիմում է Տալին.
-Միշա, այսօր ես ելույթ եմ ունենալու հեռուստատեսությամբ, ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչ ասեմ հեռուստադիտողներին, հը՞…
— Նրանց մի արժեքավոր խորհուրդ տուր: Թող ռադիո լսեն: Վաղը ես եմ այնտեղ ելույթ ունենալու…
Շախմատային հումոր
-Ո՞վ է ավելի լավ շախմատ խաղում՝ հայրիկը, թե պապիկը։
-Չե՛մ ասի։ Չեմ ուզում նեղացնել հայրիկին։
Մրցաշարի մասնակիցներից մեկին, որը հենց նոր պարտություն էր կրել, Ալեքսանդր Ալեխինը հարցրեց․
-Դուք ինչո՞ւ սկսեցիք շարժել Ձեր ֆիգուրները։ Նրանք այքան լավ էին կանգնած․․․
1900 թվականին Հունգարիայի թիմային առաջնության ժամանակ վարպետ Կարոլ Շտերկը, ով կատաղի գրոհում էր մրցակցի արքայի վրա, սպասելով պատասխան քայլին ․․․ քնեց։ Երազում նա շարունակում էր իր սուր սպառնալիքները և խաղն ավարտեց մատային գրոհով։
Այն պահին, երբ երջանիկ հաղթողն ընդունում էր թիմակիցների շնորհավորանքները, Շտերկին արթնացրեց մրցավարը՝ հայտնելով, որ նա սպառել է ժամանակը․․․
Գրոսմայստեր Ռիխարդ Ռետիին հարցրեցին․
-Դուք ք՞անի քայլ եք հաշվարկում տարբերակները։
-Միայն մեկ քայլ,- պատասխանեց Ռետին և ավելացրեց․-միայն թե այդ քայլը պետք է շատ լավը լինի։
Միխայիլ Բոտվիննիկին հարցրեցին․
-Դուք երբևիցե փոխո՞ւմ եք Ձեր որոշումները։
-Միայն այն ժամանակ, երբ դեռ որոշում չեմ ընդունել,-պատասխանեց Բոտվիննիկը։
Ալեքսանդր Ալեխինը հրաշալի տիրապետում էր ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին և իսպաներենին։ Երբ նրան հարցնում էին, թե իր կոմբինացիաները հաշվարկելու ժամանակ որ լեզվով է մտածում, Ալեխինը ժպտալով պատասխանում էր․
-Եթե ես շախմատ խաղալիս երբեմն-երբեմն մտածում եմ, ապա միայն ռուսերենով։
Շախմատը աշխարհի ամենավտանգավոր սպորտն է: Դուք կարող եք քնել և թագուհու վրա ընկնելով վնասել աչքը:
Իմ համակարգիչը մշտապես հաղթում է ինձ շախմատում: Բայց ես միշտ հաղթում եմ նրան բռնցքամարտի մենամարտում:
1927 թվականին Լոնդոնում խաղացվել է այսպիսի պարտիա․
1.d4 Ձf6 2.c4 e6 3.Ձf3 Փb4+ 4.Փd2 … 5…Աe7!!(հավատալով, որ սա Թագուհին է) 6.ՓxB4+ ԱxB4!!
Հետո նոր սևերը գլխի ընկան, որ ոչ թե Թագուհին էին բերել e7, այլ՝ Արքան։