Շախմատային հումոր

Սա ավելի լավ է, քան ոչինչ,- շախմատի դասի ժամանակ ասաց փոքրիկ աղջիկը` սևերով մատ հայտարարելով մեկ քայլից, թեև խնդիրը պահանջում էր մատ անել երեք քայլից` սպիտակներով:

-Ինձ շատերն են շախմատ խաղալ սովորեցրել` պապիկս, հայրիկս, եղբայրս, ընկերներս… Ապրեցի այնքան, որ դա փորձում է անել որդիս: Բայց, միևնույն է, ոչ մի հույս չկա…

-Ես կարծում եմ, որ շախմատը շաշկուց լավ խաղ է. Շախմատի ֆիգուրներով կարելի է նաև շաշկի խաղալ, իսկ շաշկիով շախմատ` ոչ:

Հակոբիկը և Վարդանիկը շախմատ են խաղում: Հակոբիկին մնում է նավակ և երկու զինվոր, իսկ Վարդանիկի բոլոր ֆիգուրները խաղատախտակի վրա են:

-Արդեն վերջնախաղ է: Պետք է ակտիվացնեմ արքային,- հարցնում է Հակոբիկը մարզիչին:

-Ի՞նչ վերջնախաղ, դու նույնիսկ մեկ ֆիգուր չես կերել:

-Վարդանիկի մոտ միջնախաղ է, բայց չէ՞ որ ես արդեն հասել եմ վերջնախաղ …

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը ոչ մի կերպ շախմատում չի կարողանում հաղթել աշխատանքի ուսուցման ուսուցչին, որովհետև վերջինս իր համար տաշել-սարքել է երկու լրացուցիչ թագուհի…

Շախմատիստը՝ հակառակորդին. — Ձիդ վերցրի, սիրելիս։ — Սխալվում ես, ընկեր ջան, դա ջորի է։

— Կոլեգա, շա՛խ։ Հակառակորդն ուշադրություն չի դարձնում, այլ մի ուրիշ քայլ է անում։ — Ախր շախ է։ — Էհ, հետո՞… — Թագավորդ կվերցնեմ։ — Վերցրու, այն ինձ պետք չէ, որովհետև այդ անպետքի պարտականությունները թագուհին է կատարում։

Չկարողանալով ձին արդյունավետ խաղացնել, երիտասարդ շախմատիստը վրդովված բացականչեց. — Այս ձին ուղղակի անպետքի մեկն է։ — Ոչ թե ձին, այլ ձիավորը — ուղղեց հակառակորդը։

Հակառակորդները փորձում են շախմատ խաղալ, բայց փոխադարձաբար թույլ լինելով, ասում են. — Ավելի լավ է շախմատի խաղաքարերով շաշկի խաղանք։ Մոտեցավ ճանապարհորդն ու ասաց. — Իմ կարծիքով, ավելի լավ կլինի շաշկու խաղաքարերով շախմատ խաղաք։

Շախմատիստն ընկերների մոտ պատմում է, թե իր բռնցքամարտիկ եղբայրն ինչպես է հաղթել մրցակցին. — Սկզբում երկուսն էլ ցատկոտում էին խաղատախտակի վրա, հետո հակառակորդը սկսեց իր անիմաստ շախերով անհանգստացնել եղբորս, բայց երբայրս ամրապնդեց իր պաշտպանությունն ու հրաշալի կոմբինացիայով մատ արեց հակառակորդին։