Շախմատային հումոր

Շախմատիստը քայլում էր իր ընկերուհու հետ, մեկ էլ իրենց շրջապատեցին չորս ավազակ։ Լինելով պրոֆեսիոնալ, շախմտիստը գնահատեց դիրքը և որոշեց զոհաբերել թագուհուն։

Եթե ուզում ես ամբողջ կյանքում պելմենի ուտես, ամուսնացիր շախմատիստուհու հետ։ (Ալեքսանդրա Կոստենյուկ)։

Մի օր հանդիպում են երկու թմրամոլ։ Մեկը մյուսին․

—Լսի՛ր, մեզ մոտ նարկոլոգիական բաժնում պատրաստվում են արագ շախմատի մրցույթ անցկացնել։ Դա ի՞նչ է, գիտե՞ս։

—Դե՜, դա երբ պարտիային ընդամենը մեկ ժամ է տրվում։

—Իրո՞ք։ Իսկ ո՞վ է հաղթում։

—Նա, ով առաջինը կդասավորի խաղաքարերը։

Աշխարհի 1966 թ․ արաջնության ընթացքում Պետրոսյանը նիհարեց 6 կգ, իսկ Սպասսկին գիրացավ 5,5 կգ֊ով։ Լրագրողներից ոմանք կատակում էին․ ու՞ր կորավ կես կիլոգրամը։

֊Ո՞րն է Ձեր ամենասիրած սկզբնախաղը։

֊Սիցիլիական պաշտպանությունը։ Ես այդ սկզբնախաղով ոչ մի պարտիա չեմ պարտվել։

֊Իսկապե՞ս։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել հասնել դրան։

֊Ես ոչ մի անգամ այդ սկզբնախաղը չեմ կիրառել։

Վարպետ Բլյումենֆելդը հայտնի հոգեբան էր և խաղի ընթացքում հատուկ տետրում գրի էր առնում սեփական մտքերը, տրամադրությունը և այլն։ Նրա մրցակիցներից մեկը անընդհատ աչք էր գցում հոգեբանի գրառումների վրա։

Այդ ժամանակ Բլյումենֆելդը գրեց տետրում․ «ինձ վախեցնում է փղի զոհաբերությունը», և հեռացավ տախտակի մոտից։ Հակառակորդը առանց մտածելու զոհաբերեց փիղը։ Բլյումենֆելդը վերադարձավ և նոր գրառում արեց․ «Վախս ավելորդ էր․ փղի զոհաբերությունը ճիշտ չէր »։ Դրանից հետո վերցրեց փիղը։Մրցակիցը, կարդալով տեքստը, նույնիսկ չսկսեց տարբերակներ հաշվարկել և միանգամից հանձնվեց։

Խորհրդային Միության 26֊րդ առաջնության ժամանակ (1957թ․) Տալը հանգստյան օրը մի աղջկա հետ զբոսնում էր։ Նրանք փողոցն անցան չթույլատրվող մասով։ Ոստիկանը նկատողություն անելուց հետո փաստաթուղթ պահանջեց։ Անձնագիրը մնացել էր հյուրանոցում։ Տալը ստիպված եղավ գնալ բաժանմունք։ Բաժանմունքի հերթապահը դժգոհ շրջեց գլուխը, նայեց ներս մտնողներին և շարունակեց ընդհատված զբաղմունքը․ նա երլուծում էր Տալի պարտիան գրոսմայստեր Բոլեսլավսկու հետ։ Տալը չհամբերեց ու դիտողություն արեց մի քայլի առնչությամբ։ Լեյտենանտը ետ հրեց խաղատախտակը և տխուր ձայնով հարցրեց․

-Ազգանո՞ւնդ։

-Տալ։

-Ե՞վս մի Տալ։

-Դուք կծիծաղեք , բայց ես ոչ թե «ևս մի», այլ հենց այն Տալն եմ։

Մի րոպե հետո երկուսով վերլուծում էին դիրքը։ Պարտիան, չնայած ոստիկանի օգնությանը, չհաջողվեց փրկել։

-Ես ամեն օր տանը շախմատ եմ խաղում: Ծնողներիս հետ, եղբայրներիս,-ասում է առաջին դասարանցին:

-Խաբելը լավ չէ, -պատասխանում է մարզիչը,-այ հիմա դու նույնիսկ նավակով անհնար քայլ կատարեցիր:

-Դե, ես տանը սովորաբար նավակով չեմ խաղում:

Ամբողջ կյանքն անցկացնել նույն կնոջ հետ`նույնքան անհետաքրքիր է, ինչքան տարադաշտ փղերով վերջնախաղը,- ասել է Վիկտոր Կորչնոյը:

-Երեխա ժամանակ ես մի անգամ զինվոր կուլ տվեցի, բայց բժիշկներն անտեղի էին անհանգստացել. Պարզվեց, որ զինվորը անցողիկ է. . .