Շախմատային հումոր

Երկու շախմատիստի մայրիկը երեխաներին հարց է ուղղում․

-Երեխաներ, ուտել ուզում եք?

-Այո, ես մի ամբողջ փիղ կուտեի!

-Իսկ ես թագուհի, ավելացնում է մյուս երեխան։

Շախմատիստը իր կնոջը․

-Սիրելիս, խնդրում եմ, մեր երեխային թույլ մի տուր իմ համակարգչին մոտենա, ասյօր քիչ էր մնում իմ ամբողջ շախմատային բազան ջնջեր։

-Արի իրեն մի շանս էլ տանք։

Շախմատիստը հարց է ուղղում վաճառողին և ձեռք տալիս ծաղկեփնջի․

-Ինչ արժե?

-300 հազար դրամ։

-Ուղղում, — ասաց շախմատիստը։

Դու ինձ սիրում ես?

-Իհարկե

-Իսկ կամուսնանաս ինձ հետ?

-Ինչ սովորություն է մոտդ, մի անգամից վերջնախաղի ես անցնում։

-Ես ասացի իմ հայրիկին, որ դու շախմատիստ ես։

-Եվ ինչպիսին էր նրա արձագանքը?

-Նա շատ ուրախացավ։

-Ինչ հաճելի լուր ասացիր։

-Բայց դու մի մտածիր, որ նա շախմատը սիրում է։

-Այդ դեպքում ինչի ուրախացավ?

-Իմ նախորդ փեսացուն, որին հայրիկը ուզում էր պատուհանից դուրս շպրտվել, բռնցքամարտիկ էր։

Դատական գործընթացի ժամանակ մի կին հարցնում է․

-Չեք ասի, ինչպես կարող եմ գտնել Նիմցովիչին?

-Նա վաղուց մահացել է։ -Շատ ափսոս, ես լսել էի, որ նրա պաշտպանությունը հոյակապ է։

Երկու հոգեբանի զրույց․

-Ես իմ հաճախորդներին միշտ հարցնում եմ, իրենք շախմատ խաղում են, թե

-Ինչի համար?

Եթե խաղում են, խորհուրդ եմ տալիս դադարեցնել, եթե չեն խաղում, խորհուրդ եմ տալիս սկսել։

-Ինչի?

Չգիտեմ, բայց 80% դեպքերում օգնում է։

Խաղում են երկու շախմատիստ։ Մեկի դիրքը անհույս է, սակայն հանձնվելու ցանկություն չունի։ Նա նայում է կողքի և տեսնում մի թափառական շան․

-Լսիր, այն ում շունն է?

-Ոչ-ոքի

-Համաձայն եմ։

Ամուսինը տուն է վերադառնում սովորականից ավելի ուշ։ Կինը(խիստ ձայնով)․
— Ուր էիր?
— Ընկերոջս հետ շախմատ էի խաղում։
— Այդ դեպքում ինչու է քեզանից ալկոհոլի հոտ գալիս?
— Իսկ ինչ է, պետք է շախմատի հոտ գար?

Ֆիզկուլտուրայի համալսարան, շախմատի ամբիոնում․
— Պրոֆոսոր, ինչու եք դուք դժգոհ այս ուսանողից

—Նա ինձ չի հանձնում պարտիան!