Շախմատային հումոր

Վերջին շանսը․

-Ոչ-ոքի համաձայն ես?
-Ոչ!
-Ուրեմն հանձնվում են!

Աշխարհի ամենաշատակեր մարդիկ շախմատիստներն են։ Իրենք մի քանի ժամվա ընթացքում ուտում են ձիեր, փղեր, և ոչ միայն չեն գիրանում, այլ նաև նիհարում են։

Հիվանդանոցում։
-Ինչ է Ձեզ պատահել?
-Երեխաներիս եմ բերել.
— Ինչ է եղել?
— Կտցնելու վրա շախմատ էին խաղում։ Մեկի մատն է կոտրվել, մյուսն էլ ուղեղի ցնցում ունի։

Առաջարկվում է շախմատը ֆուտբոլի պես դիտարժան դարձնելու համար առավել գեղեցիկ քայլերը ցուցադրել տարբեր դիրքերից և դանդաղեցրած կադրով։

Գիշերը բանկ ներխուժաց գողը հայտնաբերվեց առավոտյան։ Նա մի թերթ ձեռքին քնաց էր։ Պարզվեց, որ նա քնել է մի քանի ժամ անընդմեջ թերթի միջի շախմատային խնդրի լուծումը գտնելու անհաջող փորձերից հետո։
— Այո, ինձ համար շատ անհաջող հոբբի ունեմ,- ասաց գողը։

-Ձեր հոբբին հոյակապ է,-նշեց ոստիկանը,-դուք սխալվել եք մասնագիտության հարցում։

Շախմատիստը, պարտվելուց հետո․
— Դուք ինձ ուղակի ջախջախեցիք։ Ես երբեք այսքան վատ չէի խաղացել։
— Իրոք? –զարմացավ մրցակիցը. –Ես կարծում էի, որ սա ձեր կյանքի առաջին պարտիան է։

Հայրը հարցնում է որդուն։

-Ինչի այլևս ընկերոջդ հետ շախմատ չես խաղում?
— Իսկ դու կխախայիր մեկի հետ, որ պարտվելու հետո ամեն անգամ սկսում է զայրանալ, հայհոյել և նետել խաղաքարերը?
-Իհարկե չէի խախա!
— Դե նա էլ այլևս չի խախում…

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը հարցնում է երեխային․

-Եթե շախմատը օլիմպիական մարզաձև է, ապա ձմեռային է, թե ամառային?

-Եթե խաղադահլիճը լավ է ջեռուցվում, ապա՝ ամառային, եթե ոչ, ապա՝ ձմեռային։

Աշխատանքի վայրում ղեկավարը իր ենթակայի հետ շախմատ է խաղում։

-Պարոն տնօրեն, այս քայլով ես ձեզ մատ եմ հայտարարում!

-Իսկ դուք վստահ եք, որ դա լավագույն քայլն է?

Որն է ամենավտանգավոր մարզաձևը?
-Շախմատը!
-Ինչի?
-Կարելի է պատառաքաղի հարված ստանալ!