Տիգրան Քոթանջյան

Տիգրան Քոթանջյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 1-ին։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից: Ինը տարեկանից սկսել է հաճախել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն։ Մոտ 4 տարի շախմատին զուգահեռ զբաղվել է նաև լողով։

Պրոֆեսիոնալ շախմատիստ որոշել է դառնալ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սովորելու տարիներին։

1999թ. Տիգրանը դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն։

2003թ. դարձել է միջազգային վարպետ:

2006թ. ստացել է գրոսմայստերի կոչում։

2009թ. հաղթել է «Դուբայ Օփեն» մրցաշարում։

2010թ.` Կարեն Ասրյանի հուշամրցաշարում։

Նույն թվականին 1-2 տեղերն է բաժանել Հայաստանի 67-րդ առաջնությունում, սակայն լրացուցիչ մրցախաղում 0-2 հաշվով չեմպիոնի կոչումը զիջել է գրոսմայստեր Կարեն Ասրյանին:

Նույն թվականին բաժանել է 1-3-րդ տեղերը «Ֆաջր Օփեն» մրցաշարում։

2008թ. դարձել է «Բեյրութ օփեն» մրցաշարի հաղթող։

2014 թ. Հայաստանի 74-րդ առաջնությունում վաստակելով 6,5 միավոր դարձավ Հայաստանի չեմպիոն՝ ստանալով Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։

2014թ․-ի վերջին մասնակցեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած համաշխարհային օլիմպիադային։ Այնտեղ նա անցկացրեց մեկ պարտիա, որում հաղթեց ճապոնացի մրցակցին։

Մինչ այդ Տիգրանը ևս մեկ անգամ եղել է հավաքականի կազմում. 2010 թվականին նա 2-րդ պահեստայինն էր Աշխարհի թիմային 7-րդ առաջնություն (Բուրսա, Թուրքիա), սակայն ոչ մի պարտիա չի խաղացել։

Վերջին տարիներին քիչ է խաղում մրցաշարերում, զբաղվում է մարզչական գործունեությամբ:

Արտյոմ Սուքիասյան