Ամենաուժեղ սպասողական քայլեր, մաս 4` պրովոկացիա

Ի տարբերություն նախորդ տարբերակների, պրովոկացիան հիմնված է ոչ թե դիրքի գնահատականի, այլ հոգեբանական ճնշման վրա։

Ոչ ոք չէր կարող ավելի լավ պրովոկացիայի ենթարկել, քան անգլիացի Էնտոնի Մայլսը։ Այս անունը դժվար թե ծանոթ լինի, նա հանդես է եկել 20-րդ դարի երկրորդ կեսին, իսկ առավելագույն վարկանիշը եղել է 2526։

Սակայն Մայլսին հաջողվել է հանրահայտ դառնալ՝ հաղթելով Աշխարհի գործող չեմպիոն Անատոլի Կարպովին 1. … a6 քայլով։

Այս հաղթանակը մեծ ճանաչում բերեց Մայլսին, իսկ 1989 թվականին նա հաղթեց ավելի պրովոկացիոն ոճով։

Արտյոմ Սուքիասյան