Ամենաուժեղ սպասողական քայլերը, մաս 1` ցուգցվանգ

Տախտակի առջև դժվար է գտնել սպասողական քայլ։ Այսպիսի քայլերը էապես չեն փոխում դիրքը, դրանք ուղղակի քայլի հերթը փոխանցում են մրցակցին։ Քայլի իմաստը հենց դա է՝ հերթը տալ մրցակցին։

Կա սպասողական քայլի 5 տարբերակ՝

  • ցուգցվանգ
  • պրոֆիլակտիկա
  • սկզբնախաղային տեսությունից շեղում
  • պրովոկացիա
  • գրոհի պատրաստում

Այսօր կխոսենք ցուգցվանգի մասին

Ցուգցվանգ

Ցուգցվանը բավականին հազվադեպ է հանդիպում պարտիաներում՝ հատկապես ոչ վերջնախաղային դիրքում։ Ցուգցվանը այն պահն է, երբ ձեր սպասողական քայլը ստիպում է մրցակցին <<ինքնասպան լինել>>։ Այսպիսի դիրքերում պարտվում է մրցակցի ցանկացած քայլ։

Ցուգցվանը ամենահաճախը հանդիպում է զինվորային վերջնախաղերում։ Ներկայացնենք Մարկ Դվորեցկու գրքից մեկ օրինակ։

Ավելի բարդ օրինակ կայացավ Ֆիշեր — Թայմանով պարտիայում, որտեղ զինվորներից բացի կային նաև ֆիգուրներ։ Սա դասական օրինակ է, որտեղ փիղը ցույց է տալիս իր առավելությունը ձիու հանդեպ բաց դիրքում։

Չմոռանանք ամենահայտնի ժամանակակից օրինակը՝ Կարլսեն — Ֆեդոսեև պարտիան 2021 թվականի Աշխարհի գավաթում։

Արտյոմ Սուքիասյան