22.11.2021

Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստները

Եվրոպայի թիմային առաջնության արդյունքում Ալիրեզա Ֆիրուզան հատեց 2800 վարկանիշային կետը՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ շախմատիստը, ում հաջողվել է դա անել։ Չնայած երիտասարդ տարիքին, նա ցույց է տալիս շատ հասուն և ուժեղ խաղ, և քչերն են կասկածում, որ ապագայում նրա աշխարհի լավագույն շախմատիստ դառնալու շանսերը շատ մեծ են։

Այսօրվա հոդվածում փորձենք ներկայացնել բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիստներին։ Իհարկե, անհնար է տալ օբյեկտիվ գնահատական, հոդվածը հիմնված է շախմամտիստների կատարած քայլերի ճշգրտության և իրենց ունեցած վարկանիշի վրա։

chess.com կայքը վերլուծել է շախմատային պատմության 78 ուժեղագույն շախմատիստերի պարտիաները, հետո ամեն շախմատիստի համար հաշվել նրա քայլերի ճշգրտությունը՝ հիմնվելով շախմատային ծրագրերի վերլուծության վրա։

Ո՞վ է շախմատիստներից ունեցել ամենաբարձր վարկանիը միայն մեկ տարվա հաշվարկով։ Ինչպես և ակնկալվում էր՝ Մագնուս Կարլսենը։ Հանուն արդարության նշենք, որ Վլադիմիր Կրամնիկը շատ քիչ է զիջել գործող չեմպիոնին։

Հետևություններ

Շախմատային վարպետությունը ժամանակի հետ աճում է

Պոլ Մյորֆին, Ադոլֆ Անդերսենը, Վիլհելմ Ստեյնիցը իրենց ժամանակաշրջանում շատ ուժեղ շախմատիստներ են եղել, սակայն իրենց վարպետության մակարդակը շատ է զիջում ժամանակակից չեմպիոններին։ Պատմականորեն ամեն նոր սերունդ շախմատը նոր մակարդակի վրա է դուրս բերում։

Շատ չեմպիոններ նախ գլխավորում էին վարկանիշային աղյուսակը, հետո նոր դառնում աշխարհի չեմպիոն

Շատ դեպքերում ավելի ուժեղ շախմատիստը ուշ էր դառնում աշխարհի չեմպիոն, ինչը պայմանավորված էր գործող չեմպիոն տրվող առավելություններով (հավակնորդին ընտրելու հնարավորություն, մրցամարտի կանոնակարգի որոշում, մրցամարտը ոչ-ոքի ավարտվելու դեպքում չեմպիոնական կոչումի պահպանում, ինչպես նաև մեծ փորձ)։

Շատ շախմատիստները ուժի գագաթնակետին են հասել կարիերայի ուշ փուլում, երբեմն նույնիսկ՝ չեմպիոնի կոչումը կորցնելուց հետո։

Զարմանալի չէ, քանի որ բացի մեծ ուժից և տաղանդից շախմատիստները նաև անգին փորձ էին ստանում, ինչը էլ ավելի էր ուժեղացնում իրենց խաղը։ Շատ շախմատիստներ գագաթնակետին հասել էն կարիերայի ուշ փուլում, երբ արդեն բավականին փորձառու են եղել։

Փոքրիկ վիդեո

Ամենավերջում ներկայացնենք բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիստների մասին փոքրիկ վիճակագրական վիդեո։