Տարածքային առավելություն

Քննարկենք տարածքային առավելությունը։ Բնականաբար, շատ տարածություն ունենալն հաճելի է։ Կարող ենք դա համեմատել սենյակի կամ տան հետ։ Մեծ տարածությունը, բարձր պատերն ավելի հարմարավետ են, քան փոքրիկ սենյակները, որտեղ դժվարությամբ կարող եք տեղաշարժվել։ Այնպես չէ՞։ Նույնը գործում է և շախմատային խաղի ընթացքում։ Տարածքային առավելությունը հնարավորություն է տալիս Ձեր խաղաքարերին ազատորեն տեղաշարժվել՝ միաժամանակ սահմանափակելով հակառակորդի խաղաքարերի հնարավորությունները։

Այստեղից պարզ է դառնում, որ տարածքային առավելություն ունենալու դեպքում պետք է խուսափել փոխանակումներից, քանի որ հակառակորդի խաղաքարերը կխանգարեն միմյանց և ավելի քիչ տարածք կունենան տեղաշարժվելու համար։ Հետևաբար այն կողմը, որը պայքարում է տարածքային առավելության դեմ, պետք է փորձի գնալ ավելի շատ փոխանակությունների։ 

Տարածքային առավելությունը կախված է զինվորային կառուցվածքից, որն այդքան էլ հեշտ չէ փոփոխել, տարածքային առավելությունը երկարաժամկետ առավելություն է, հետևաբար պետք չէ շտապել այն իրացնելիս։ Կարոք եք հնարավորինս բարելավել Ձեր խաղաքարերի համագործակցությունը մինչ վճռական քայլերի դիմելը։ Հակառակորդը չի ունենա հակախաղի հնարավորություն և ստիպված կլինի պասիվորեն սպասել։ 

Արտյոմ Սուքիասյան