1985 թվականի Թիլբուրգի գրոսմայստերական ուժեղ մրցաշարի ընթացքում արված այս բացառիկ լուսանկարը ժամանակակից շախմատիստի համար իհարկե խորթ է, նույնիսկ կարող է ծիծաղելի կամ անհեթեթ թվալ, սակայն իրականում այն <<պատմում է>> բացառիկ կամքի ուժի, պայքարի, երբեք չկոտրվելու և սկսած գործը ավարտին հասցնելու եզակի հատկանիշների մասին․․․
Ամեն ինչ սկսվեց մրցաշարի 5-րդ տուրում, երբ անգլիացի հայտնի գրոսմայստեր Էնտոնի Մայլսը մեջքի սուր ցավեր զգաց։ Ժամանած բժիշկները չկարողացան արագ վերականգնել շախմատիստին, և Մայլսը որոշեց որ պետք է շարունակի մրցաշարը պառկած, քանի որ միայն այդ դիրքով ցավը շատ ուժեղ չէր․․
Ի զարմանս մնացած մասնակիցների, մրցաշարի կազմակերպիչները թույլ տվեցին նրան այդ կերպ շարունակել մրցաշարը, ինչը սակայն դժգոհության ալիք բարձրացրեց։ Հայտնի գրոսմայստերներ Ռոբերտ Հյուբները, Լյուբոմիր Լյուբոեվիչը և Ռոման Ջինջիխաշվիլին նույնիսկ բողոք ներկայացրեցին, սակայն կազմակերպիչներն ու հատկապես Մայլսը անհողդողդ էին։ Հաջորդող պարտիաներում Մայլսը ոչ միայն չպարտվեց Հյուբներին և Ջինջիխաշվիլուն, այլև հաղթանակ տարավ Կորչնոյի նկատմամբ։
Լուսանկարում Ջինջիխաշվիլին է, ով զարմացած լինելով Մայլսի նման որոշման վրա, որոշեց, որ ինքն էլ խաղալու է կանգնած։
Անկասկած, մեծ հաջողությունների կարելի է հասնել միայն մեծ նվիրումի և դժվարությունների առջև չկոտրվելու արդյունքում, ինչի զարմանալի օրինակ է նաև Մայլսի արարքը, որի մասին ահա թե ինչ է ասել այս պատմության հերոսը․ << Շատ քիչ բաներ կարող են ինձ այնպես ոգեշնչել, ինչպես բարձունքը, որը պետք է հաղթահարել։ Չնայած ոչ․․ կա ինչ որ բան, որը կարող է էլ ավելի ոգեշնչել․․․ դա անհաղթահարելի բարձունքն է !!!>>: