17.06.2022

Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվա առթիվ․ Երկաթե Տիգրանի որակի զոհաբերությունները

Այսօր՝ Հունիսի 17-ին, հայազգի լեգենդար շախմատիստ, Աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։

Անհնար է դառնալ աշխարհի չեմպիոն՝ չճանաչելով շախմատի բոլոր նրբությունները։ Այս մտքին հակասում է այն, որ բոլոր աշխարհի չեմպիոններին հիշում են իրենց խաղաոճի որևէ առանձնահատկությամբ։ Վիլհելմ Ստեյնիցը հայտնի է որպես դիրքային շախմատի զարգացնող, Միախիլ Տալը՝ որպես դինամիկ սուր գրոհային շախմատի ջատագով, իսկ Մագնուս Կարլսենը՝ կարծես սուպերմեն լինի՝ միավորելով բոլոր շախմատիստների ուժեղագույն կողմերն իր խաղաոճում։

Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի խաղաոճը այդքան էլ հեշտ չէ բնութագրել։ Նրա պաշտպանվելու ունակությունը և դիրքային հասկացողությունը չուներ իրեն հավասարը, բայց պարտիների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա շատ ուժեղ էր նաև տակտիկապես։ Շատերի կարծիքով, երկաթե Տիգրանը առաջինն ունիվերսալ շախմատիստն էր։

Տիգրան Պետրոսյանը, թեև սիրում էր խաղալ դիրքային պաշտպանողական ոճով, սիրում էր անցկացնել շատ հետաքրքիր և գեղեցիկ կոմբինացիա՝ որակի զոհաբերություն։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա բարձր մակարդակի մրցաշարերում որակի հաջող զոհաբերությունը կատարել է ավելի քան 30 անգամ։

Նախ բաժանենք զոհաբերությունները երեք կատեգորիայի։

Պրոֆիլակտիկ — որակը զոհաբերվում է, որպեսզի խանգառի մրցակցին իրականացնել սպառնալիքը կամ գաղափարը։

Դիրքային — հիմնված է ստրատեգիական մտածելակերպի վրա․ որակի զոհաբերությունը մրցակցի մոտ թույլ դաշտեր է առաջացնում կամ քանդում է զինվորային կառուցվածքը, տալով զոհաբերող կողմին երկարատև առավելություն, որը ամբողջովին փոխհատուցում է նյութական կորուստը։

Տակտիկական — որակը զոհաբերվում է տակտիկական նկատառումներով՝ անմիջապես գրոհի սկսում, նախաձեռնության զարգացում կամ միանգամից նյութական առավելության ստացում։

Այժմ դիտարկենք մեկական գլուխգործոց յուրաքանչյուր կատեգորիայից։

Պրոֆիլակտիկ զոհաբերություն

Պետրոսյանը սիրում էր պաշտպանվել, և որակի պրոֆիլակտիկ զոհաբերությունը այդ գործում ոչ միայն էֆեկտիվ էր, այլև շատ գեղեցիկ։ Դիտարկենք այս դիրքը Ռեշևսկու դեմ պարտիայից։

25. … Re6!! Դիրքային շախմատի գլուխգործոց։

Որակի դիրքային զոհաբերություն

Նաում Ռաշկովսկու դեմ խաղում Պետրոսյանի որակի զոհաբերությամբ ընդգծեց սևերի դիրքային թուլությունները։

Ֆանտաստիկ գրոհ։ Տիգրան Պետրոսյանի խաղը անթերի չէր․ նույնիսկ աշխարհի չեմպիոններն էլ անճշտություններ են թույլ տալիս, բայց դա էլ բավական էր գեղեցիկ հաղթանակ տանելու համար։

Տակտիկական զոհաբերություն

Աշխարհի չեմպիոնի համար պայքարում Բորիս Սպասսկու դեմ պարտիան ներկայացման կարիք չունի։ Երկար դիրքային պայքարի և սուր տակտիկական գրոհի միջև ընտրության առկայության դեպքում Պետրոսյանը սովորաբար ընտրում էր առաջին տարբերակը, սակայն լինում էին բացառություններ։

Այսպիսի գեղեցիկ պարտիաներ էր խաղում երկաթե Տիգրանը։

Ամբողջական կենսագրություն

Արտյոմ Սուքիասյան