Սկզբնախաղային ծուղակներ. Պարտիա 7

Շոտլանդակա պարտիա:

1. e2-e4 e7-e5 2. Kg1-f3 Kb8-c6 3. d2-d4 քայլերից հետո ստացվում է շոտլանդական պարտիա անվանումով սկզբնախաղը: Սկզբնախաղն իր անվանումը ստացել է Էդինբուրգ — Լոնդոն (1824թ) նամակագրությամբ խաղից հետո, որտեղ շոտլանդացի վարպետները հասել են մեծ հաջողության: 3.d2-d4 քայլի իմաստը կենտրոնի գրավումն է, որից հետո սկսվում է ակտիվ ֆիգուրային խաղ, որտեղ սևերը ևս ունեն լավ հնարավորություններ։ Դիտարկված պարտիայում սևերը ընտրում են դանդաղ զարգացնող պլան, և սպիտակները թագուհու գերազանց զոհաբերությամբ հասնում են հաղթանակի:

Անուշ Ասրյան