Սկզբնախաղային ծուղակներ. Պարտիա 9

Շախմատում շատ կարևոր և մեծ նշանակություն ունի սկզբնախաղը: Շախմատային պարտիան բաժանվում է երեք փուլի`

  1. Սկզբնախաղ
  2. Միջնախաղ
  3. Վերջնախաղ:

Սկզբնախաղը խաղի սկիզբն է, և շատ կարևոր է խաղի սկզբից ճիշտ կառուցել պարտիան: Սկզբնախաղում գոյություն ունի երեք գլխավոր կանոն, որոնք պետք է պահպանել

  • Գրավել կենտրոնը
  • Զարգացնել ֆիգուրները
  • Արքան տեղափոխել անվտանգ դաշտ (փոխատեղում)

Այս երեք գլխավոր կանոններից բացի կան ևս կանոններ ,որը պետք է պահպանել

  • Ծանր ֆիգուրները (թագուհի և նավակ) պետք չէ շուտ զարգացնել
  • Առանց նպատակի նույն խաղաքարով սխալ է մի քանի անգամ քայլ կատարել:

Պարտիան, որը կդիտարկենք, սպիտակները՝ խաղալով գամբիտ, արագ խաղի մեջ են ներգրավում խաղաքարերը, սակայն սևերը՝ խախտելով սկզբնախաղային կանոնը, քայլ են կատարում զարգացած խաղաքարով դեպի անկյուն, չեն զարգացնում խաղաքարերը պաշտպանություն կազմակերպելու համար և արագ կրում են ջախջախիչ պարտություն:

Անուշ Ասրյան