Մաքս Լանգե (7 օգօստոս 1832, Մագդեբուրգ- 8 դեկտեմբեր 1899, Լեյպցիգ): գերմանացի շախմատիստ և շախմատային խնդիրների կոմպոզիտոր է։ Իր անունով է կոչվում հետևյալ տարբերակը 1. e4 e5 2. Кf3 Кc6 3. Сc4 Кf6 4. d4 ed 5. 0—0 Сc5 6. e5 , այս տարբերակը կարող է առաջանալ երկու ձիերի պաշտպանությունից, ինչպես նաև իտալական պարտիայից, ռուսական պարտիայից և շոտլանդական գամբիտից: Այս տարբերակով հանդիպող պարտիաները լինում են շատ դիտարժան, երկկողմանի սուր խաղով ու հնարավորություններով։ մշակված է մեծ տեսություն ու գոյություն ունեն բազմաթիվ ծուղակներ: Դիտարկենք պարտիա, որտեղ սևերը շեղվում են տեսությունից ու արագ պարտվում: