Սկզբնախաղային ծուղակներ.Պարտիա4

Իտալական պարտիա. 1.e4 e5 2.Ձf3 Ձc6 3. Փc4 Փc5 քայլերից հետո ստացվում է Իտալական պարտիա անվանմամբ սկզբնախաղ: Իտալական պարտիան պատկանում է բաց սկզբնախաղերի շարքին: Իտալական պարտիան համարվում է ամենահին սկզբնախաղերից մեկը, այն դեռ 16-րդ դարում մշակել և հաջողությամբ են կիրառել իտալացի վարպետները: Սպիտակների նպատակն է c3-d4 քայլերից հետո ստեղծել ուժեղ զինվորային կենտրոն և ճնշում գործադրել f7 դաշտի վրա: Այս պարտիայում սևերը չպայքարեցին կենտրոնի համար, սխալ զարգացրեցին ֆիգուրները և արագ պարտվեցին:

Անուշ Ասրյան