Միջնախաղային սկզբունքներ

Շատ շախմատիստներ գիտեն սկզբնախաղի սկզբունքների մասին, սակայն շատերի համար բարդ է հասկանալ միջնախաղային ռազմավարությունը, քանի որ դա այնքան էլ պարզ չէ և սկզբնախաղերի նման չունի կոնկրետ նպատակ` զարգացնել խաղաքարերը, արքային ապահով դիրք տալ և այլն: Ներկայացնենք միջնախաղային ամենակարևոր  սկզբունքները:
1. Կենտրոնացրե՛ք ձեր խաղաքարերը:

Ակնհայտ փաստ է, որ կենտրոնում խաղաքարերը կարող են ավելի շատ դաշտեր հսկողության տակ պահել, քան այլ տեղում: Սա հատկապես կարևոր է հիշել, երբ խաղում ենք ձիերով: Կենտրոնում նրանք կարող են վերահսկել 8 դաշտ, անկյուններում` միայն 2:
Ճշմարիտ է այն փաստը, որ փղերն ավելի ուժեղ են անկյունում, որտեղ իրենք ապահով դիրքից վերահսկում են կենտրոնական դաշտերը: Սակայն կենտրոնում նրանք ավելի շարժունակ են և վերահսկում են խաղատախտակի երկու կողմն էլ: Նույնը կարելի է ասել նաև թագուհու մասին:
2. Փոխանակեք ձեր անկյունային զինվորները կենտրոնական զինվորների հետ:

Կենտրոնում գտնվող զինվորներն ընդհանրապես ավելի արժեքավոր են, քան անկյունային զինվորները, քանի որ կենտրոնում գտնվողներն ի վիճակի են վերահսկել կարևոր դաշտերը (d4, d5, e4, e5), ինչը օգնում է խաղաքարերին: Միաժամանակ կենտրոնական զինվորները տարածություն են տալիս և մեծացնում են խաղաքարերի շարժունակությունը:
3. Խուսափե՛ք թույլ զինվորներից:

Թույլ զինվորները կարող են մեծ առավելություն տալ հակառակրոդին` տրամադրելով նրան շատ հեշտ խաղ: Միջնախաղում և հատկապես վերջնախաղում խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է մտածել զինվորային կառուցվածքի մասին հենց սկզբնախաղից և միջնախաղից:
Խուսափե՛ք կրկնապատկված, մեկուսացած և հետ մնացած:
4. Խուսափե՛ք թույլ դաշտեր ստեղծելուց:

Թույլ են համարվում այն դաշտերը, որոնք զինվորները չեն կարող պաշտպանել: Ձեր դիրքի թույլ դաշտերը կարող են դառնալ ուժեղ ֆորպոստեր ձեր հակառակորդի խաղաքարերի համար: Ինչքան մոտ լինի թույլ դաշտը ձեր արքային կամ կենտրոնին, այնքան շատ խնդիրներ կարող եք ունենալ: Ուշադի՛ր եղեք զինվորներն առաջ տանելուց, քանի որ զինվորը ետ չի քայլում, և դուք չեք կարողանա ետ բերել սխալ դաշտ տեղադրված խաղաքարը։
5. Միշտ արգելափակե՛ք ձեր հակառակորդի մեկուսացած զինվորը, ցանկալի է՝ ձիով:

Մեկուսացած զինվորը հզոր զենք է և ձեր հակառակորդը կարող է օգտվել դրանից` ուժեղ հարձակում ստեղծելու համար, քանի որ այն աջակցում է խաղաքարերին և հավելյալ տարածություն է տրամադրում: Մեկ այլ վտանգ է մեկուսացած զինվորի առաջխաղացումը և զոհաբերությունը: Ահա, թե ինչու պետք է միշտ արգելափակել մեկուսացած զինվորին, և լավագույն խաղաքարն այս առաքելության համար ձին է:
6. Նավակներով գրավե՛ք բաց ուղղաձիգերը:

Գաղտնիք չէ, որ նավակներն ուժեղ են բաց ուղղաձիգերում: Եթե բաց ուղղաձիգ եք նկատում, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է փորձեք գրավել այն: Հաջորդ քայլը պետք է լինի մյուս նավակին բաց ուղղաձիգ հասցնելը: Եթե բաց ուղղաձիգեր չկան, կարող եք կրկնապատկվել կամ գրավել կիսաբացերը` հետագայում ամբողջությամբ բացելու նպատակով:
7. Պահե՛ք երկու փղերի առավելությունը:

Փղերի զույգը մեծ առավելություն է իրենից ներկայացնում: Միայն այն դեպքում ձիերի զույգը կարող է նրանց գերազանցել, երբ փղերը ամբողջությամբ արգելափակված են: Սկզբնախաղում կամ վաղ միջնախաղում երբեք մի՛ զոհաբերեք ձեր փղերից մեկը հակառակորդի համար կրկնապատկված զինվորներ ստեղծելու համար: Հիմնականում փղերի զույգի հարձակման պոտենցիալն ավելի բարձր է գնահատվում:

Արտյոմ Սուքիասյան