Միջնախաղային խորհուրդներ

Դիտարկենք մի քանի միջնախաղային խորհուրդներ, որոնք կիրառելիս կստանանք առավելություն։

1. Փիղը պետք է գտնվի զինվորային շղթայի առջևում:

Փիղը հեռահար խաղաքար է: Այն ուժեղ է բաց դիրքերում։ Բաց դիրքերում փիղը վերահսկում է ավելի շատ դաշտեր, քան փակ դիրքերում, և այսպիսով դառնում է շատ ավելի արժեքավոր խաղաքար: Ձեր փիղը առավել արդյունավետ է, երբ այն գտնվում է բաց անկյունագծերում` զինվորային շղթայի դիմաց: Փղին զինվորային շղթայի հետևում դնելը լավ միտք չէ, քանի որ սահմանափակվում է նրա շարժունակությունը, որոշ դեպքերում վերածելով զինվորի:

2. Վերահսկե՛ք կենտրոնը

Շախմատում, այն կողմը, որը վերահսկում է խաղատախտակի կենտրոնը, հաճախ առավելություն է ունենում խաղում : Կենտրոնի վերահսկումը ավելի շատ տարածություն է տալիս, ինչը թույլ է տալիս տարբեր հնարքներ կիրառել : Կենտրոնի համար պայքարը շատ կարևոր է դիրքային շախմատում:

3. Գտե՛ք ֆորպոստ ձիու համար:

Ֆորպոստը այն դաշտն է, որը չի վերահսկվում մրցակցի զինվորների կողմից: Այս գործոնը վերը նշված դաշտը դարձնում է շատ արժեքավոր, երբ գրավվում է ձիու կողմից: Ձիերը հատկապես ուժեղ են կենտրոնում և հակառակորդի արքայի մոտ:
Ձիուն ֆորպոստում դնելը հակառակորդի համար ոչ դուրեկան իրավիճակ է ստեղծում` տարածություն ձեռք բերելով, սահմանափակելով նրա խաղաքարերի շարժունակությունը և սպառնալիքներ ստեղծելով:

4. Նավակները տեղադրեք բաց կամ կիսաբաց ուղղաձիգների վրա

Նավակը բաց ուղղաձիգում ոչ միայն պահպանում է ուղղաձիգը հակառակորդի գրավումից, այլև ստեղծում է լարվածություն իր դիրքում: Երբ տեսնում եք բաց կամ կիսաբաց ուղղաձիգ, երկար մտածելու կարիք չկա ձեր հաջորդ քայլի մասին:

5. Խուսափե՛ք արքայական թևի զարգացած փղի փոխանակումից

Արքայական թևի զարգացած փղին փոխանակելը այնքան էլ լավ միտք չէ, քանի որ դա լրջորեն թուլացնում է արքայական թևը և դարձնում նրան ավելի խոցելի: Արքայական թևի զարգացած փիղը ուժեղ պաշտպանիչ խաղաքար է. նա վերահսկում է շատ կարևոր վանդակներ, որոնք անմիջապես թուլանում են փղի հեռանալու հետ մեկտեղ:

6. Խուսափե՛ք արքայական թևի զինվորներին առաջ մղելուց

Փոխատեղված արքայի առջև գտնվող զինվորներին առաջ մղելը այնքան էլ լավ միտք չէ։ Դա ոչ միայն թուլացնում է արքային, այլ նաև բացում է անկյունագծերն ու ստեղծում շատ անպաշտպան դաշտեր: Այս երկու գործոնները կարող են օգնել ձեր հակառակորդին` ձեր դեմ ծուղակներ լարելիս: Իհարկե, կան բացառություններ, երբ այս զինվորներին առաջ մղելը իրականում շահավետ է, սակայն դա կախված է որոշակի դիրքերից և տակտիկական մտքերից: Օրինակ, երբ ձեր հակառակորդը չի կարող հարձակվել ձեր արքայի վրա` դիրքի փակ էության շնորհիվ:

7. Կանխատեսեք հակառակորդի սպառնալիքները

Կանխատեսելով ձեր հակառակորդի քայլերը` կարող եք ոչնչացնել, կամ գոնե նվազեցնել վտանգներն ու սպառնալիքները: 

Արտյոմ Սուքիասյան