Հավակնորդների մրցաշարերը տեղի կունենան 2024 թվականին Տորոնտոյում

Տղամարդկանց և կանանց Հավակնորդների մրցաշարերը տեղի կունենան 2024 թվականի ապրիլի 3-ից 25-ը Տորոնտոյում։ Շախմատային պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց և կանանց առաջնությունները տեղի կունենան միաժամանակ և միևնույն քաղաքում։ Տղամարդկանց մրցաշարը նաև առաջին անգամ կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում

Մրցաշարերը միաժամանակ անցկացնելու գլխավոր նպատակներից մեկը կանաց շախմատը միջազգային հանրությանը տեսանելի դարձնելն է։

Ովքեր իրավունք ունեն մասնակցելու

Մրցաշարերի մասնակիցները դեռևս պարզ չեն։ Մասնակցության իրավունք կստանան հետևյալ մարզիկները՝

  • Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի պարտվող
  • 2023 թվականի Աշխարհի գավաթի լավագույն 3 մասնակից
  • 2023 թվականին Big Swiss մրցաշարի լավագույն 2 մասնակից
  • FIDE Gran Prix մրցաշարերի շարքի հաղթող
  • մեկ շախմատիստ ըստ լավագույն վարկանիշի

Հավակնորդների մրցաշարը ամենաուժեղ մրցաշարերից մեկն է։ Հաղթողը իրավունք կստանա Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել գործող չեմպիոնի/չեմպիոնուհու դեմ։

Հիշեցնենք, որ Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է այս տարվա չեմպիոնական մրցամարտից։

Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Յան Նեպոմնյաշին և Դին Լիրենը, մրցամարտը տեղի կունենա այս տարվա ապրիլին։

Կանաց աշխարհի չեմպիոն Ցզույ Վենդզյունը տիտղոսը նվաճել է 2018 թվականին, այս անգամ նա կփորձի 3-րդ անգամ պաշտպանել տիտղոսը։

Արտյոմ Սուքիասյան