Այսօր Աշխարհի 5-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի 3-րդ նախագահ Մաքս Էյվեի ծննդյան օրն է

Մաքս Էյվեն հոլանդացի շախմատիստ է, շախմատի աշխարհի հինգերորդ չեմպիոնը:

34 տարեկանում Էյվեն լուծեց ծայրաստիճան բարդ խնդիր. 1935 թվականին նա շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում պարտության մատնեց Ալեքսանդր Ալեխինին, որին բոլորը համարում էին ակնհայտ ֆավորիտ:

Էյվեն դարձավ ուժեղ վարպետ՝ աշխատելու իր անհավանական ունակության, ամեն րոպեն պտղաբեր օգտագործելու ունակության շնորհիվ։

Ցուցադրենք Էյվեի ամենագեղեցիկ հաղթանակներից մեկը, որի շնորհիվ նա 1935 թվականին դարձավ Աշխարհի չեմպիոն։

Ձիու քայլերթը անհավանական է։

Հաջորդ պարտիան խաղացվել է 18 տարի անց՝ 1953 թվականի սեպտեմբերի 13-ին հավակնորդների մրցաշարում։

v

Հրաշալի զգացողությամբ գրոհ,նույնիսկ Տալը չէր հրաժարվի լիներ այս լավ պարտիայի հեղինակը։Գարրի Կասպարով

Էյվեի ամբողջակայն շախմատային կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Իսկ նրա գործունեությանը որպես ՖԻԴԵ-ի նախագահ՝ այստեղ

Գոռ Հարությունյան