Վավերագրական ֆիլմ է, որը պատմում է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի մասին։ Ամբողջ ֆիլմը բաղկացած է վավերագրական կադրերից, պատմվում է Կարլսենի ընտանիքի մասին, իր ծննդյան պահից մինչև աշխարհի չեմպիոն դառնալը։ Մեծ ուշադրություն է դարձվել Կարլսենի հոգեվիճակի նկարագրման վրա, վառ պատկերված են բոլոր զգացմունքներն ու հույզերը։