Հարձակում h ուղղաձիգով

Զոհաբերությունների բազմաթիվ տարբերակներ կան, որոնցով կարելի է արքային թողնել բաց դիրքում: Մեկ այլ հարձակման գաղափար է h ուղղաձիգի օգտագործումը: Այն հիմնականում կիրառվում է հակառակ թևեր փոխատեղման դեպքում, կամ երբ դուք փոխատեղում չեք կատարել, բայց ձեր արքան վտանգի մեջ չէ, և դուք կարող եք գործողություններ սկսել արքայական թևում: Այդ գաղափարի առավելությունը արագությունն է, քանի որ ձեր նավակն արդեն իսկ h1 դաշտում է, և միակ բանը, որ պետք է անել, ուղղաձիգի բացումն է:

Առաջին հերթին եկե՛ք տեսնենք` ինչպես կարելի է բացել և օգտագործել այս ուղղաձիգը` ձեր շահերից ելնելով:

  1.  Ամենաընդունված գաղափարներից է h4-h5 առաջացումը, որն ուղղված է ֆիանկետտո (փղի թևային զարգացումը՝ g6-Փg7) կառույցի դեմ: Նման դեպքերում սա շատ արդյունավետ է, քանի որ նավակն արագորեն ակտիվանում է` հարձակումն էլ ավելի վտանգավոր դարձնելով:
  2.  h ուղղաձիգը բացելու մեկ այլ միտք է g5 դաշտի թեթև խաղաքարի զոհաբերումը: Ինչպես միշտ, հարձակման համար անհրաժեշտ են ինչքան հնարավոր է շատ խաղաքարեր, և, հետևաբար, ձին կամ փիղը g5 դաշտ տեղափոխելը շատ օգտակար կարող է լինել: Երբ ձեր հակառակորդը փորձում է հետապնդել այն h6-ով, դուք կարող եք խաղալ h4` թողնելով խաղաքարն այնտեղ` նպատակ ունենալով բացել հզոր h ուղղաձիգը:
  3. Եթե ձեր նավակն այլևս h1 դաշտի վրա չէ, և չեք ցանկանում արքայական թևը թուլացնել h զինվորի առաջխաղացմամբ, միշտ հիշեք,որ նավակին կարելի է ներգրավել հարձակման մեջ 3-րդ հորիզոնականով` h3 դաշտում:

Արտյոմ Սուքիասյան