Լևոն Արոնյանը հաղթում է FTX Road To Miami մրցաշարում

FTX Road To Miami մրցաշարը անց էր կացվում Հուլիսի 10-ից 17-ը chess24 հարթակում։ Նախնական փուլում 16 շախմատիստ շրջանաձև համակարգով մրցում էին միմյանց դեմ 15+10 ժամակարգով։ 8 լավագույն շախմատիստները դուրս եկան փլեյ-օֆֆ, որը բաղկացած էր նույն ժամակարգով 4 պարտիայից բաղկացած մրցամարտից, հավասար հաշվի դեպքում կողմերը խաղում էին 5+3 ժամակարգով բլից մրցամարտ, կրկին հավասար հաշվի դեպքում՝ արմագեդդոն։

Մրցանակային հիմնադրամը կազում էր 150 000 ԱՄՆ դոլլար։

Փլեյ-օֆֆում Լևոն Արոնյանը նախ հաղթեց Արջուն Էրիգայսիին, իսկ կիսաերզափակչում՝ հավակնորդների մրցաշարի մասնակից Յան-Կշիշտոֆ Դուդային։ Եզրափակչում Արոնյանը խաղաց Չինաստանը ներկայացնող Վեյ Իի դեմ։

Մրցաշարի եզրափակիչ փուլը բաղկացած էր 8 պարտիայից, կողմերը պետք է խաղային 4-ական պարտիա 2 օրվա ընթացքում։ Հատկանշական է, որ Արոնյանը բոլոր խաղերը հաղթել է սևերով։

Առաջին օրվա առաջին 3 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, իսկ 4-րդ խաղում Արոնյանը հաղթեց սևերով և առաջ անցավ հաշվի մեջ։

Հաջորդ օրը չինացի շախմատիստը պետք է անպայման հաղթեր, սակայն Արոնյանը ոչ մի շանս չտվեց մրցակցին։

Երկրորդ օրվա առաջին խաղում Արոնյանը շեղվեց ընդունված թագուհու գամբիտից և ամբողջ խաղի ընթացքում ունեցավ գերադասելի դիրք։ Խաղը մոտենում էր ոչ-ոքիի, սակայն Վեյ Ին 16 վայրկյանում սխալ թույլ տվեց և պարտվեց։

Չինացի շախմատիստը արդեն 2 միավոր ետ էր մնում ավարտից 3 տուր առաջ։ Հաջորդ խաղում նա սևերով փորձեց շտկել իրավիճակը, սակայն ավելի մոտ գտնվեց պարտությանը։ Արոնյանը մի քանի անգամ կարող էր հաղթել, բայց չինացի շախմատիստը կարողացավ փրկել դիրքը և պահպանել չնչին շանսեր։

Մնացած 2 խաղում Վեյը պետք է տոներ 2 հաղթանակ։ Օրվա 3-րդ խաղում չինացին խաղաց 1. d4 Nf6 2. c4 e6 3. g4!? և ստացավ խաղային դիրք, որտեղ Արոնյանը ավելի լավ էր շախմատ խաղում։

Եզրափակիչ աղյուսակ

Արտյոմ Սուքիասյան