Սովորենք գրոսսմայստերների <<զեվոկների>> վրա

Այպես կոչված <<զեվոկները>> եղել են ցանկացած շախմատիստի կարիերայի ընթացքում։ Նույնիսկ լեգենդար Տիգրան Պետրոսյանի կարիերայում են եղել կոպիտ վրիպումներ, ինչպիսին էր այս քայլը՝

Տիգրան Պետրոսյանը խաղացել է հարյուրավոր լավ պարտիաներ և կատարել հազարավոր հիանալի քայլեր, սակայն այստեղ կատարել է սկսնակին բնորոշ քայլ։

Բոլորս սովորում ենք տարբեր ժամանակների էլիտար շախմատիստների պարտիաների միջոցով, և, քանի որ, սխալները ավելի լավ են հիշվում, մենք ունենք հիանալի հնարավորություն սովորելու լեգենդար շախմատիստների սխալների վրա։

Ներկայացնենք ժամանակակից հրաշամանուկի ամենակոպիտ սխալներից մեկը՝

Այս քայլը կատարվել է բլիցում, որտեղ չսխալվելը ուղղակի անհնար է։

Սխալը որոշ չափով բացատրվում է նրանով, որ սպիտակները հաղթում էին։ Մեզ բնորոշ է հաղթած դիրքում կորցնել վտանգի զգացողությունը։

Մեկ այլ զեվոկի օրինակ՝

Ինչու՞ Ֆիրուզան սխալվեց այս դիրքում։ Այո, նրա ժամանակը սպառվում էր, սակայն սա տեսական դիրք է, և եթե դուք գիտեկ տեսությունը, ապա առանց խնդրի կկարողանաք պահել ոչ-ոքին։

Դիտարկենք ևս մեկ օրինակ, որը խաղացվել էր այս պարտիայից երեք օր առաջ՝

Կրկին Ֆիրուզան պարտվեց նմանատիպ տեսական դիրքում։ Դեռ 1949 թվականին Բոտվիննիկը խորհուրդ էր տալիս նավակը պահել a1 դաշտում, որտեղից այն կկարողանա շախեր տալ և ուղղաձիգով, և հորիզոնականով։

Երբ խոսում ենք Աշխարհի չեմպիոնին մակարդակով մոտ շախմատիտի մասին, չենք կարող չնշվել հայազգի Լևոն Արոնյանին՝

Նախ 67. Bd2?? քայլով սպիտակները առաջարկում են h4 և f4 զինվորների փոխանակում։ Ակնհայտ է, որ այս զինվորները չի կարելի համեմատել։ f4 զինվորի շահելը սպիտակներին ոչինչ չի տա, քանի որ f3 զինվորը երբեք անցողիկ չի դառնա, իսկ սևերի h5 զինվորը անմիջապես դառնում է հեռահար անցողիկ։

Սևերի 67. … Kd7 քայլը կարելի էր բացադրել <<պրեմուվ>>-ով, ամեն դեպքում, Արոնյանը չօգտվեց հնարավորությունից և կրկին չպաշտպանեց զինվորը։

Այս նյութի նպատակը գրոսսմայստերներին ծաղրելը չէր, մեր սխալները ավելի կոպիտ են և ավելի հաճախ։ Ուղղակի հիշեք, որ որքան ավել լուրջ է սխալը, այդքան ավելի հեշտ է այս սխալի վրա սովորել։

Արտյոմ Սուքիասյան