Կարեն Գրիգորյան

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։  Հայաստանի 2015 թվականի չեմպիոն է, Հայաստանի հավաքականի կազմում՝ Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։

Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է, մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր։

2014 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։

Մի քանի անգամ մրցանակային տեղեր է զբաղեցրել նաև մեծահասակների մրցաշարերում։

2015 թվականի հունվարին, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձավ Հայաստանի չեմպիոն: Այդ հաղթանակի շնորհիվ առաջին անգամ ընդգրկվեց Հայաստանի հավաքական, որի կազմում նույն թվականի նոյեմբերին մասնակցեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի թիմային առաջնությանը։ Որպես պահեստային խաղացող հայտավորված Կարենն անցկացրեց ընդամենը երեք պարտիա, որոնցից երկուսն ավարտեց ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն։ Սակայն թիմային հաշվարկում հավաքականի մյուս անդամների հետ նա արժանացավ արծաթե մեդալի։

2020 թվականի փետրվարին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին՝ 2654։

Արտյոմ Սուքիասյան