Հայաստանի շախմատի ֆեդերացիան բացի վարկանիշային համակարգից ունի նաև մարզական կարգեր։ Կարգեր կարելի է լրացնել ինչպես համապատասխան կարգային մրցումներում, այնպես էլ խառը մրցումներում, որտեղ մասնակցում են տարբեր կարգեր ունեցող շախմատիստներ։
Եթե կարգային մրցաշարերում ամեն ինչ պարզ է և նախապես նշվում է անհրաժեշտ միավորների քանակը, ապա խառը մրցումներում լրացուցիչ հաշվարկման կարիք է առաջանում, քանի որ տարբեր մասնակիցներ խաղում են տարբեր կարգեր ունեցող մրցակիցների դեմ։
Այդ պատճառով Հայաստանի շախմատի ֆեդերացիան կարգերի տրման Որոշում 5 — ի համար պատրաստեց հավելված, որը լրացնում է որոշում 5-ը։