Հովհաննես Գաբուզյան

Հովհաննես Գաբուզյանը ծնվել է 1995 թվականի մայիսի 19-ին։

Հայաստանը բազմիցս ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ շահելով չորս արծաթե մեդալ։

Երկու անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադաներին՝ նույնպես շահելով չորս մեդալ.

Գաբուզյանը բազմիցս մրցանակիր է դարձել նաև Հայաստանի պատանեկան առաջնություններում, այդ թվում՝ երեք անգամ նվաճելով ոսկե մեդալներ։

Գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ նորմերը լրացրել է 2012 թվականին Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում և Ալբենայում։

2014 թվականին հաղթել է Վառնայում կայացած բաց մրցաշարում։

Նույն թվականին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ 

Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2019 թվականի հուլիսին (2622):

2016 թվականին Հովհաննես Գաբուզյանը դարձավ Աբու Դաբիում կայացած Համաշխարհային համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն (9 հնարավորից 8 միավոր)։

2017 թվականի հունվարին Հովհաննեսը` 9 հնարավորից վաստակելով 5½ միավոր, դարձավ դասական շախմատի Հայաստանի չեմպիոն և համալրեց Հայաստանի հավաքականի կազմը։

2021 թվականին կրկնեց հաջողությունը՝ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և կրկին դառնալով Հայաստանի չեմպիոն։

Արտյոմ Սուքիասյան