Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից են

Երեք օր առաջ մեկնարկեց Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանի ֆեդերացիան ներկայացնում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։

Երրորդ տուրից հետո 7 շախմատիստ 3 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իրենց թվում են նաև Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 2-ական միավոր։

Պարտիաներ

Տուր 1

Այզենբերգ 0 - 1 ՄարտիրոսյանԿոէլներ 0 - 1 Տեր-ՍահակյանՊտաչնիկովա 0 - 1 ԳաբուզյանՎեդդեր 0 - 1 ՀովհաննիսյանՄալցեվսկայա 1/2 - 1/2 Սարգսյան

Տուր 2

Գաբուզյան 1 - 0 ՈգելՀովհաննիսյան 1 - 0 ԴրուշկաՄարտիրոսյան 1/2 - 1/2 ՍտրեյմգինսոնՏեր-Սահակյան 1/2 - 1/2 ԿոբոՍարգսյան 1 - 0 Կուենգ (պարտիան առկա չէ)

Պարտիան առկա չէ

Տուր 3

Դրագնև 1/2 - 1/2 ՍարգսյանՍտրեյմգինսոն 1/2 - 1/2 Տեր-ՍահակյանՍիվուկ 0 - 1 ՀովհաննիսյանՊետրով 1/2 - 1/2 ՄարտիրոսյանՖրիդման 0 - 1 Գաբուզյան

Արտյոմ Սուքիասյան