Գոռ Հարությունյան

Գոռ Հարությունյանը ծնվել է 2005 թվականի հուլիսի 23-ին։ Շախմատով սկսել է զբաղվել 6 տարեկանից։ 2017 թվականին մասնակցել է հայաստանի մինչև 12 տարեկան պատանիների եզրափակչին։ 2019 թվականին Poti 14th international festival մրցաշարի b խմբում ընդհանուր հաշվարկում գրավել է 5-րդ, իսկ մինչև 1900 միջազգային վարկանիշ ունեցողների մեջ՝ 1-ին հորիզոնականը։ 2021 թվականին դարձել է Արարատի մարզի տղամարդկանց չեմպիոն։ Եղել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան 1/4 և 1/2 եզրափակիչ մրցաշարերի հաղթող։ Բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր։

2019 թվականին արժանացել է պատվոգրի արտաշատի քաղաքապետի կողմից։

Այժմ զբաղվում է մարզչական աշխատանքով։