Գաբրիել Սարգսյան

Գաբրիել Սարգսյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում։ 1996 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Հայաստանի կրկնակի չեմպիոն է (2000 և 2003 թվականներին), 2006 թվականին՝ Ռեյկյավիկի և Դուբայի միջազգային մրցաշարերի հաղթող:

Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է համաշխարհային օլիմպիադայի հաղթող` 2006 թվականին՝ Թուրինում, 2008 թվականին՝ Դրեզդենում և 2012 թվականին՝ Ստամբուլում: Առաջին հաղթանակի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, երկրորդի համար՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով, երրորդի համար՝ Պատվո շքանշանով։

2008 թվականի դեկտեմբերին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: