Մեկնարկել է Ֆիշերի շախմատի Աշխարհի առաջնությունը

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Ֆիշերի շախմատի Աշխարհի առաջնությունը, որի ընտրական մրցաշարերին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Ամբողջական կանոնադրությանը անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցաշարերի ժամակարգ

Ստորև ներկայացնում ենք կանոնադրության թարգմանությունը

Նկարագրություն

Ֆիշերի շախմատի Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2022 թվականին Ռեյկյավիկում՝ Ռոբերտ Ֆիշերի Բորիս Սպասսկու հանդեպ տարած հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ։

8 մասնակցից բաղկացած եզրափակիչ փուլի հաղթողը կճանաչվի ՖԻԴԵ-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն։

6 մասնակից եզրափակիչ փուլի իրավունք կստանան ընտրական մրցաշարերի փուլերը հաղթահարելուց հետո։

Կազմակերպիչներ

Ընտրական մրցաշարերը անց են կացվելու lichess.org հարթակում։

Կանոնակարգ

Փուլ 1` 19.08.2022 — 04.09.2022

Փուլը կխաղարկվի lichess.org կայքում Arena մրցաշարով, օրական երկու մրցաշարով։

Ժամակարգը՝ 3 + 2

Տևողությունը՝ 2 ժամ

Բերսերկ՝ թույլատրելի

Վերջին երկու Arena մրցաշարերին մասնակցել հնարավոր կլինի միայն հրավերով։ Հրավեր կստանան նախորդ մրցաշարերի լավագույն 50 մասնակիցները։
Հետևյալ կոչումներ ունեցող մասնակիցները ավտոմատ կերպով կստանան վեջին Arena մրցաշարերի հրավերներ (WNM, NM, WFM, FM, WIM, IM, WGM, GM)
Վերջին երկու մրցաշարերը տեղի կունենան սեպտեմբերի 3-ին և 4-ին։
Մասնակիցը կարող է խաղալ երկու մրցաշարում էլ։

Ընդհանուր նախատեսված է հրավիրել 1000 մասնակցի։

Կանոնադրության մնացած հատվածը կհրապարակվի ավելի ուշ։

Արտյոմ Սուքիասյան