Բադեն-Բադենը եղել է Գերմանիայում կայացած առաջին միջազգային մրցաշարը։ Բադեն-Բադենը Գերմանիայի հանգստավայրերից է, այդ պատճառով էլ մրցաշարը կոչվում է Բադեն-Բադեն։ Մրցաշարը կայացել է 1870 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 4-ը։ Մրցաշարի կոմիտեի փոխտնօրենի հրավերով ներկա է լինում ռուս հայտնի գրող և շախմատի սիրահար Ի․Ս․ Տուրգենևը։
Կանոնակարգը
Խաղալու էին երկու շրջան, 20 քայլի համար մեկ ժամ ժամակարգով։ Մասնակցելու էին 10 շախմատիստ, բայց ֆրանկո-պրուսական պատերազմի հետ կապված Բավարիայից երիտասարդ Շտերնը լքում է մրցումը և նրա արդյունքները զրոյացվում են։
Մրցանակային տեղերն էին՝
- առաջին տեղ 3000 ֆրանկ,
- երկրորդ տեղ 600
- երրորդ տեղ 400։
Հիմնական պայքարը ընթացավ Անդերսոնի, Ստեյնիցի, Բլեկբերնի և Նեյմանի միջև։ Համառ պայքարում՝ 0,5 միավորով իրենից հետ թողելով Ստեյնիցին, մրցաշարի հաղթող դարձավ Անդերսոնը, ով նաև Ստեյնիցին հաղթել էր 2-0 հաշվով։ Ստեյնիցը իր հերթին նույն հաշվով հաղթել էր Նեիման Գուստավին, ով, իմիջայլոց, հաղթել էր Անդերսոնին 2-0 հաշվով։