Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնության տասնյակում են

Երեկ կայացավ Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը։ Առաջնության ամբողջ ընթացքում մեր շախմատիստուհիները պայքարեցին բարձր տեղերի համար։

Երկու մասնակից տեղ գտավ լավագույն տասնյակում, իսկ Էլինա Դանիելյանը, ցավոք, վերջին տուրում պարտություն կրեց և դուրս մնաց տասնյակից։

11 տուրից հետո մեր շախմատիստուհիների արդյունքներն են՝

  • Լիլիթ Մկրտչյան — 8 միավոր, 4-րդ տեղ, +16.9 վարկանիշային կետ
  • Աննա Սարգսյան — 7.5 միավոր, 8-րդ տեղ, +5.5 վարկանիշային կետ
  • Էլինա Դանիելյան — 7 միավոր, 14-րդ տեղ, +4.9 վարկանիշային կետ
  • Մարիա Գևորգյան — 6.5 միավոր, +52.8 վարկանիշային կետ
  • Մարիամ Մկրտչյան — 6.5 միավոր, +21.2 վարկանիշային կետ
  • Սուսաննա Գաբոյան — 5 միավոր, -48.6 վարկանիշային կետ

Արտյոմ Սուքիասյան