Հոկտեմբերի 3-ից 9-ը Ավստրիայում տեղի ունեցավ Եվրոպայի ակումբային մրցաշարը։ Մրցաշարին նաև մասնակցեցին հայազգի շախմատիստներ։
Տղամարդկանց պայքարում Գաբրիել Սարգսյանը խաղաց CSU ASE Superbet թիմի կազմում և գրավեց 6-րդ տեղը։
Մովսիսյան Սերգեյը խաղաց Asnieres Le Grand Echiquier թիմի կազմում և գրավեց 4-րդ տեղը։
Լավագույնը մեր շախմատիստների մեջ հանդես եկավ Էլինա Դանիելյանը կանանց պայքարում։ Մեր առաջատարը խաղաց ավստրիական ASVOe Pamhagen թիմի կազմում և իր վստահ ելույթով առաջին խաղատախտակի վրա կարողացավ գրավել թիմային առաջին տեղը։
Էլինայի թիմը տարավ 5 հաղթանակ և 2 խաղ ավարտեց ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն։