Փոխհատուցում

Ե՞րբ է կարելի զոհաբերել զինվորը: Ե՞րբ է արդյունավետ վերցնել հակառակորդի զինվորը: Սրանք այն հարցերն են, որոնց դժվար է պատասխանել, քանի որ ամեն ինչ կախված է տվյալ դիրքի առանձնահատկություններից, և շախմատիստը պետք է օգտվի իր ինտուիցիայից` ռիսկերը ճիշտ գնահատելու համար: Կարելի է փոխհատուցումը սահմանել որպես դիրքային առավելություն, որը ստանում է նյութական կորուստ կրող կողմը: Այլ կերպ փոխհատուցումը կարելի է կապել  զարգացման մեջ առաջընթացի կամ անհապաղ հարձակումների հետ: Ստորև կներկայացնենք մի քանի օրինակ` կապված փոխհատուցման ամենատարածված դեպքերի հետ:

  1. Փղերի զույգը բաց կամ հավանական բաց դիրքում: Փղերի զույգը համարվում է դիրքային առավելություն, ինչին կարելի է հասնել զինվորի կամ այլ խաղաքարի զոհաբերության շնորհիվ:
  2. Ավելի լավ զարգացում/խաղաքարերի խաղ: Սա կարող է ծանոթ թվալ, քանի որ դա սկզբնախաղերում հայտնի գամբիտների հիմնական նպատակն է, օրինակ` Մորրայի գամբիտ և Էվանսի գամբիտ:
  3. 7-րդ հորիզոնականի վերահսկողություն: Հատկապես կարևոր է վերջնախաղերում: 7-րդ հորիզոնականի նավակը, հիմնականում, բավականին ակտիվ է և կարող է փոխհատուցել փոքր նյութական կորուստը: Նավակային վերջնախաղերում դա հաճախ բավական է ոչ-ոքի արդյունքի հասնելու համար։
  4. Բաց ուղղաձիգեր․ վերահսկողություն հզոր անկյունագծի վրա։ Օրինակ, երբ ձեր հակառակոդը կորցնում է իր ֆիանկետտո փիղը, և դուք ձեր փղով վերահսկում եք թուլացած դաշտերը:
  5. Զինվորային կառուցվածք: Ձեր հակառակորդի զինվորային կառույցը քանդելը պետք է ձեր նպատակը լինի: Երբեմն կարելի է մի քանի զոհաբերության գնալ` նպատակին հասնելու համար:
  6. Կապակցված կամ անցունակ զինվորներ: Մի քանի կապակցված անցունակ զինվորները կարող են նույնիսկ արժանի լինել նավակի զոհաբերությանը: Դրանք հզոր են, երբ անցնում են 5-րդ հորիզոնականը:
  7. Դիրքային ամրոց: Սա այն դեպքն է, երբ դուք խաղաքար եք զոհաբերում` անկոտրուն դասավորություն ձեռք բերելու համար, որի դեմ ձեր հակառակորդը ոչինչ չի կարող անել:

Իհարկե, այս ցանկը կարող է շարունակվել, բայց ընդհանուր առմամբ սրանք այն հիմնական տարրերն են, որոնց հաճախ ենք հանդիպում շախմատային խաղի ժամանակ: Դուք պետք է համոզված լինեք, որ խաղաքարի զոհաբերումը կարող է արդյունավետ լինել հենց կոնկրետ դիրքի համար: Ինչքան մեծ լինի այդ տարրի ազդեցությունը, այնքան ավելի լավ: Սա ձեզ թույլ կտա ճիշտ գնահատել դիրքային փոխհատուցման շնորհիվ ձեռք բերած արդյունքը: Եկեք այժմ ուսումնասիրենք մի քանի նյութապես անհավասար դիրքեր: 

Արտյոմ Սուքիասյան