Վիլհելմ Ստեյնիցը (14 մայիս 1936 թ, Պրագա-12 օգօստոս 1900 թ. Նյու-Յորք) աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոնն է: 1886 թ առաջին անգամ պաշտոնապես անցկացվեց շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հաղթելով Ցուկերտորտին Ստեյնիցը հռչակվեց աշխարհի առաջին չեմպիոն: Ստեյնիցը մեծ ներդրում ունի դիրքային խաղի մշակման գործընթացում, որը զգալիորեն առաջ մղեց շախմատային գիտելիքները: Իր ամենահայտնի պարտիաներից մեկը նա խաղացել է 59 տարեկան հասակում 1895 թվականին Հաստինգսի հանրահայտ մրցաշարում վարպետ Վան ֆոն Բարդելեբենի դեմ, որը մրցաշարի առաջատարն էր և չուներ ոչ մի պարտություն: