Կոմբինացիա 3. Լասկեր-Բաուեր (Ամստերդամ, 1889թ)

Շախմատի աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերը (24.12.1868-11.01.1941) իր տիտղոսը պահպանել է 27 տարի: Լասկերը ուներ բազմակողմանի խաղային ոճ, սակայն նրա առավել ուժեղագույն կողմերից էր համարվում դիրքային զգացողությունը և վերջնախաղին գերազանց տիրապետելը: Շատ կենսագիրներ և հետազոտողներ Լասկերին համարում են շախմատում հոգեբանական մոտեցման առաջին հայտնագործողը` համարվում է, որ Լասկերը հաճախ պատրաստ էր գնալ իր դիրքի վատթարացմանը, որպեսզի ստանար կոնկրետ մրցակցի համար անհարմար դիրք: Պարտիան, որը կդիտարկենք, Լասկերի լավագույն պարտիաներից մեկն է, որտեղ կիրառվում է զույգ փղերի զոհաբերություն:

Անուշ Ասրյան