Մաքս Էյվեն ( մայիսի 20, 1900-նոյեմբերի 26, 1981) հոլանդացի շախմատիստ է, շախմատի աշխարհի հինգերորդ չեմպիոնը (1935-1937), միջազգային գրոսմայստեր (1950)։ 1935 թ. հաղթելով Ալեխինին, Էյվեն դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն, սակայն 1937-ին մատչ-ռևանշում կորցրեց տիտղոսը։1970 թ. Էյվեն ընտրվել է ՖԻԴԵ֊ի նախագահ և զբաղեցրել է այդ պաշտոնը երկու անգամ (1970—1978)։Էյվեյի խաղը տարբերվում էր տրամաբանականությամբ և ճշգրիտ տարբերակների հաշվարկով։ Էյվեն հայտնի էր որպես ուժեղ տակտիկ, ինչպես նաև սկզբնախաղային տեսության գիտակ։ Իր գրչին են պատկանում մեծ քանակությամ գրքեր, որոնցից առավել հայտնիներն են շախմատային դասագրքերն ու սկզբնախաղային տեղեկատուները։
Դիտարկենք հետևյալ գեղեցիկ պարտիան, որտեղ Էյվեն 22…Ձf4+ քայլից հետո սկսում է «արքայի որս» և գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ արքային g2 դաշտից տեղափոխում է b4 և հասնում հաղթանակի: