Կոմբինացիա 7.Բոտվիննիկ-Պորտիշ ,Մոնակո 1968թ.

Միխայիլ Բոտվիննիկը (օգոստոսի 17,1911, Ռեպինո-մայիսի 5, 1995, Մոսկվա, Ռուսաստան ) խորհրդային շախմատիստ է, աշխարհի 6-րդ և սովետմիության 1-ին չեմպիոնը (1948—1957, 1958—1960, 1961—1963)։ ԽՍՀՄ գրոսմայստեր (1935), միջազգային գրոսմայստեր (1950) , ԽՍՀՄ վաստակավոր վարպետ (1945), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (1931, 1933, 1939, 1944, 1945, 1952), ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1941), Մոսկվայի չեմպիոն (1943/44)։ ԽՍՀՄ թիմի մեջ վեցակի օլիմպիական չեմպիոն (կրկնակի հաղթող անհատական վարկածով)։ Բոտվիննիկը 1957 և 1960 թվականներին երկու անգամ կորցրեց շախմատի պսակը Վասիլի Սմիսլովի և Միխայիլ Տալի հետ խաղերում: Բայց երկու դեպքում էլ՝ մեկ տարի անց, ռևանշում վերականգնեց չեմպիոնի կոչումը: 1963 թվականին Բոտվիննիկը տիտղոստ զիջեց Տիգրան Պետրոսյանին: Եվ հնարավոր է, որ Միխայիլ Մոիսեևիչը կկարողանար երրորդ անգամ վերադարձնել իր շախմատային թագը, բայց այդ ժամանակ ՖԻԴԵ-ն չեղյալ էր հայտարարել չեմպիոնի ռևանշ պահանջելու իրավունքը: Դիտարկենք Բոտվիննիկի գեղեցիկ պարտիաներից մեկը, որտեղ նա նավակների գեղեցիկ զոհաբերությամբ հասնում է հաղթանակի:

Անուշ Ասրյան