Այս բաժինը նախատեսված է երկրորդ և ավելի բարձր կարգայինների համար: Այստեղ կտեղադրեմ հայտնի պարտիաներ և գեղեցիկ կոմբինացիաներ:<<Կոմբինացիա>> բառը շախմատում այն քայլերի հերթականությունն է, երբ զոհաբերության միջոցով նպատակ է հետապնդվում հայտարարել մատ կամ զոհաբերությունից հետո վերականգնել կորուստները և ստանալ նյութական առավելություն: Առաջին պարտիայում կդիտարկենք անթագակիր արքա Պոլ Մորֆիի ստեղծագործություններից մեկը:
Մորֆի-NN Փարիզ,1858թ